Փաշինյանի գլխավորությամբ չէ, որ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրությունները․ մենք տեսել ենք, թե նա ինչպիսի այլանդակ ընտրական գործընթաց է իրականացնում․ Մինասյան
Այն, որ որևէ ընդդիմություն չի կարող արտահերթ ընտրությանը դեմ խոսել, դա փաստ է, քաղաքական նվազագույն կանոն է, բայց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չէ, որ պետք է տեղի ունենան այդ ընտրությունները։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Մենք տեսել ենք, թե ինչպես է ինքն անգամ նվազագույն լծակն ունենալով՝ ինչպիսի այլանդակ ընտրական գործընթաց անցկացնում՝ թե՛ համապետական, թե՛ համայնքային։ Մենք տեսնում ենք, թե ՏԻՄ-երում ընտրված ընդդիմադիր կամ ոչ իշխանահաճո ուժերի նկատմամբ ինչպիսի վարքագիծ է դրսևորում։ Մնացածն իր շոուներն են»,- ասաց Մինասյանը։