Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Պեմզաշենում դեպքի վայրից հայտնաբերած իրերը եղել են արյան և սերմնահեղուկի հետքերով

2022 թվականի նոյեմբերի 8-ին  Շիրակի մարզում տեղի ունեցած սարսափելի սպանությունից օրեր առաջ ամբաստանյալ Արկադի Բարսեղյանը հեռախոսային զրույցներ է ունեցել սպանված Զարինե Մելիքսեթայանի ամուսնու՝ Սևակ Մելիքսեթյանի, ինչպես նաև նրա հորեղբոր որդու՝ Հայկ Մելիքսեթյանի հետ։ Panorama-ի փոխանցմամբ, այսօր դատարանում նման տվյալներ հրապարակեց մեղադրող դատախազը՝ ներկայացնելով ապացույցներն ու դրանց ձեռք բերման ուղիները։

Մեղադրողի խոսքով, խոսակցությունների ու դրանց բովանդակության մասին տեղեկացել են հեռախոսների զննության արդյունքում, ինֆորմացիայի մի մասը ջնջված է եղել, մասնագետները կարողացել են վերականգնել։

«Հոկտեմբերի 24-ին Հայկ Մելիքսեթյանի հետ viber հավելվածով Սևակ Մելիքսեթյանի հետ խոսակցության վերաբերյալ տեղեկություններ են առկա, միաժամանակ այդ խոսակցության ընթացքում Սևակ Մելիքսեթյանի նկարի և կից մերկ աղջիկների լուսանկարների էկրանանկարներ են առկա եղել, որոնք ևս ջնջված են եղել, մասնագետների կողմից վերականգնվել են»,-հայտնեց դատախազը։

Քննությամբ պարզվել է, որ Արկադի Բարսեղյանը Հայկ Մելիքսթեյանի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև նոյեմբերի 1-ին։

«Ավելի շուտ հաղորդագրություն է ուղարկել այն բովանդակությամբ՝ պարզելու, թե երբ են Հայկ և Սևակ Մելիքսեթայանը վերադառնալու Հայաստան։ Նոյեմբերի 7-ին՝ այսինքն դեպքի նախորդող օրը կրկին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայկ Մելիքսեթյանի ու Արկադի Բարսեղյանի միջև»,-հայտնեց դատախազը։

Նա նշեց, որ գաղտնի քննաչական գործողությունների արդյունքում ունեն Վրույր Բարսեղյանի ընտանիքի անդամների խոսակցությունները, պայմանավորվածությունները։

«Քրեակատարողական հիմնարկում Վրույր Բարսեղյանն ունեցել է խոսակցություն խցակիցների հետ, նա հայտնում է տեղեկություններ դեպքի օրվա, նախորդող ժամանակահատվածի, Արկադի Բարսեղյանի հետ դեպքին մասնակցելու, ինչպես սեռական ոտնձգությունների, այնպես էլ բռնության գործադրման մասին, հայտնում է նաև տանից իրեր հափշտակելու մասին»,-մանրամասնեց դատախազը։

Մեղադրողը նշեց, որ ընդհանուր առմամբ քննության ընթացքում իրեղեն ապացույց են ճանաչվել ու քրեական գործին կցվել 91 իր և առարկա։

«Հայտնաբերել են արյան հետքերով Վրույր Բարսեղյանի՝ սպորտային կոշիկի նմանվող հողաթափերը, վերջինիս բնակարանից ծալովի դանակը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերված մի շարք իրեր ու առարկաներ՝ ինչպես արյան հետքերով, այնպես էլ սերմնահեղուկի հետքերով»,- ասաց մեղադրողը։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն,  Արկադի Միսաքի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ նախնական համաձայնությամբ՝ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց ձեռք բերելու նախնական դիտավորությամբ, խմբով, բռնություն գործադրելով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարել է հափշտակություն՝ ավազակություն, իր հերթին, Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ խմբով, իրենց կողմից կատարված ավազակությունը (այլ հանցանքը թաքցնելու), ինչպես նաև՝ նախկինում իր կողմից Զարինե Մելիքսեթյանին արտաամուսնական կապ ունենալու առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, առանձին դաժանությամբ և շահադիտական նպատակով սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է Զարինե Սարգսի Մելիքսեթյանին, բացի այդ, իր ու Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի կողմից կատարված հանցանքները՝ ավազակությունը և սպանությունը թաքցնելու նպատակով, Վրույր Բարսեղյանի հետ խմբով, առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է անօգնական վիճակում գտնվող անչափահասներ՝ 12.06.2014 թվականին ծնված (8 տարեկան) Սարգիս Սևակի Մելիքսեթյանին և 07.12.2010 թվականին ծնված (11 տարեկան) Կարինե Սևակի Մելիքսեթյանին: