Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

«Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի բոլոր չափահաս անդամների հետ 1980-ականներից աշխատել են, ու հայցադիմումում նշված գույքերն ու դրամական միջոցները իրենց տքնաջան աշխատանքի արդյունքն է»․ Գագիկ Ծառուկյանի փաստաբանը՝ դատախազության պահանջի առիթով

«Պատճառը եղել է այն, որ նախնական փուլի համար փաստաբաններ ներգրավված են  եղել զուտ որոշակի գործողություններ՝ փաստաթղթեր ձեռք բերելու, տարբեր պետական մարմիններ հարցումներ կատարելու համար։ Իսկ դատական փուլի համար նոր փաստաբաններ են  ներգրավվելու հետագա փուլերում»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամները դատական նիստից առաջ հրաժարվել են իրենց փաստաբաններից, այսպես պատասխանեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Հունվարի 17-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործով առաջին դատական նիստը։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։

Էմին Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այս պահին միայն Գագիկ Ծառուկյանն ունի ներգրավված փաստաբաններ՝ Սմբատ Մինասյանը, Հարություն Հարությունյանը, Վարազդատ, Ասատրյանը և Էմին Խաչատրյանը։

Դատական նիստի ընթացքում պատասխանող կողմն առարկել է տեսաձայնագրման և ուղիղ հեռարձակման դեմ։ Էմին Խաչատրյանը պարզաբանեց․ «Մենք ծանոթ ենք հայցադիմումին․ այնտեղ մի շարք բանկային գաղտնիքին վերաբերվող կամ այլ հանգամանքներ կան, որոնք համատարած հրապարակվում են ոչ միայն այս գործով, այլև մեր պրակտիկայում ունենք, որ այլ նմանատիպ գործերով։ Հետևաբար խորհրդակցել ենք մեր վստահորդի հետ և եկել եզրահանգման, որ պետք է առարկենք տեսաձայնագրության միջնորդությանը։ Դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Լրատվական միջոցների ուղիղ հեռարձակում ու տեսաձայնագրություն իրականացնելու միջնորդությունը մերժվել է»։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության պահանջն է՝ Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 86 միլիարդ 400 միլիոն ՀՀ դրամ, 42 տրանսպորտային միջոց, 79 անշարժ գույք, 10 անշարժ գույքի շուկայական արժեք. 39 իրավաբանական անձանց բաժնեմասեր, բաժնետոմսեր և այլն: Ըստ Էմին Խաչատրյանի՝ դատախազությունը եկել է սխալ եզրակացության․ «Նախ արձանագրենք, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ իր ողջ գործունեության ընթացքում պետական պաշտոն չի զբաղեցրել։ Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի բոլոր չափահաս անդամների հետ 1980-ականներից աշխատել են, ստեղծել են, ու այս ամենը հենց իրենց տքնաջան աշխատանքի արդյունքն է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շուրջ 3 տարի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել թե′ գույքերի, թե′ ֆինանսական միջոցների մասով։ Երեք տարվա ուսումնասիրության արդյունքում մեզ առաջադրել է բավականին շատ, բազմաթիվ հարցեր՝ մոտ 40 հարցադրում՝ կապված գույքերի, ֆինանսական միջոցների և հայտարարագրերի հետ։ Մենք այդ ուսումնասիրության արդյունքում նիստերի ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովին ներկայացրել ենք և′ փաստական տվյալներ, և′ փաստաթղթեր, և′ հիմքեր ու ողջամիտ բացատրություններ այդ ամբողջի վերաբերյալ։ Ու արդյունքում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննարկելով այդ ամենը, ձայնագրվող նիստի ընթացքում եկել է եզրահանգման, որ դատախազություն դիմելու որևէ պատճառ և առիթ չկա։ Այսինքն՝ մեր բոլոր հիմքերը, պատճառաբանությունները նրանց համար ընդունելի են եղել։ Ի վերջո, ինձ համար զարմանալի է այն փաստը, որ դատախազությունը բավականին երկար ժամանակ ուսումնասիրել է այս ամենը և եկել է սխալ եզրահանգման։ Գագիկ Ծառուկյանը և′ նախկինում, և′ հիմա որևէ ապօրինի գույքի, դրամական միջոցի չի տիրապետել ու չի տիրապետում։ Հետագայում դատական լսումների ընթացքում մենք կներկայացնենք հայցադիմումին վերաբերող և ողջամիտ պատճառաբանություններ և ծանրակշիռ փաստական տվյալներ և դրանց վերաբերյալ նաև վերլուծություններ։ Իմ կարծիքով՝ այս դատաքննությունը բոլոր հարցերի  պատասխանը կտա։ Եվս մեկ անգամ պնդում եմ, որ Գագիկ Ծառուկյանը, իր ընտանիքի անդամները որևէ ապօրինի գույքի, դրամական միջոցների երբևէ չեն տիրապետել ու չեն տիրապետում։ Հայցադիմումում նշված գույքերն ու դրամական միջոցները իրենց ընտանիքի՝ 80-ականներից սկսած աշխատանքի արդյունքն է»։

Հիշեցրինք, որ Գագիկ Ծառուկյանը 2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, 2018-2021-ին եղել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, Էմին Խաչատրյանն արձագանքեց․ «Արդյոք պատգամավորի լիազորությունների մեջ ի՞նչ է մտնում, որի արդյունքում կարող է անձը ապօրինի հարստանալ։ Հայտնի գործիչ լինելն ի՞նչ առավելություն է տալիս անձին, որպեսզի նա ապօրինի հարստանա։ Այստեղ պետական պաշտոնատար անձ լինելը պետք է ունենա որևէ լծակ կամ հնարավորություն ապօրինի հարստանալու։ Նախ բոլորին է հայտնի, բացի դրանից ծանրակշիռ փաստական տվյալներով ու ապացույցներով մենք կհիմնավորենք, որ Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի չափահաս բոլոր անդամների հետ դեռ 1980-ականներից աշխատել, ստեղծել են ու ստեղծածը էլի աշխատածի արդյունքում բազմապատկել են։ Գագիկ Ծառուկանը ԱԺ պատգամավոր եղել է 2003-ին։ ԱԺ պատգամավոր լինելուց առաջ Գագիկ Ծառուկյանն արդեն ունեցել է խոշոր բիզնեսներ։ Մինչև այդ հանրահայտ փաստ է, որ Գագիկ Ծառուկյանը եղել է խոշոր սեփականատեր, ունեցել տարբեր բիզնեսներ, զբաղվել տարբեր գործունեությամբ։ Գագիկ Ծառուկյանի ծնողները 90 տարեկանում մինչ օրս շարունակում են աշխատել ու ստեղծել»։ 

Մանրամասները` սկզբնաղբյուրում