«Դոգը» հեռանում է «Հանրային ձայնից» և նոր կուսակցություն է ստեղծում՝ ԴՕԿ
«Դոգը» հրաժարվում է «Հանրային ձայնից» և ստեղծում է նոր՝ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»(ԴՕԿ) կուսակցություն։ Այդ մասին «Հանրային Ձայն» կուսակցության ժողովին տեսակապի միջոցով հայտարարել է կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը։
«Դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվել որպես կուսակցություն՝ ընտրություններին մասնակցելու համար։ Ես որոշեցի իմ արած-դրած, իմ ստեղծած կուսակցությունից հրաժարվել ու ստեղծել նորը»-, ասել է նա։
Նրա խոսքով՝ իր նոր կուսակցությունը համալրված կլինի նոր երիտասարդ կադրերով, արդեն ստուգված, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա ինչ-որ պրիտենզիաներ ներկայացնել, որ ինքն է դա արել։
Կուսակցության առաջին համագումարը նախատեսված է մարտի 5–ին։