Ադրբեջանի գլխավոր դատախազը խոսել է Բաքվում անազատության մեջ գտնվող արցախցի պաշտոնյաների մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հայտնել է, որ Բաքվում անազատության մեջ գտնվող արցախցի պաշտոնյաների մասով վերջնական մեղադրական եզրակացության հրապարակումից հետո, նրանց գործերը կուղարկվեն դատարան։
Նա նշել է, որ հետաքննությունը շարունակվում է՝ միջազգային իրավունքի նորմերին և միջազգային կոնվենցիաներին համապատասխան։
«Իրականացվում են համալիր քննչական միջոցառումներ, այս պահին անելիքները շատ են, բոլոր քննչական գործողությունները կատարվում են սահմանված կարգով, բոլոր միջազգային կոնվենցիաների պահանջները, որոնց կողմ է հանդիսանում Ադրբեջան, պահպանվում են: Քրեական գործի ավարտից հետո բոլոր մեղադրանքները կուղարկվեն դատարան, և հանրությանը կտեղեկացվի այդ մասին»,-ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։