Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններովՀայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մաս է. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է, որ արգելելու են շաբաթ օրը և առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերըՀՀ գլխավոր դատախազը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ. քննարկել են երկկողմ համագործակցությունըԸնդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է. չստացվի՝ կգնանք արտահերթի. ՓաշինյանԱրագածում արդեն խորը ձմեռ է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Արշավ է հատկապես կին բնապահպանների նկատմամբ, որը համեմված է uեքuիզմnվ. Նվարդ Մարգարյան
Հայոց Եկեղեցու դարավոր ավանդույթներին ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալու ցանկությունն առաջնորդել է Հայաստան. Նեապոլի թեմի հոգևորականները՝ ՎեհափառինԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
«Հերիք է հայրենասիրություն քարոզեք... չկա հայոց պատմություն». ի՞նչ է հրահանգել Փաշինյանն ուսուցիչներին «կադրից դուրս»
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ֆահդ օդանավակայանի ուղղությամբ. կա 1 զոh և 8 վիրավnր3 սցենար առաջիկա մեկ տարվա համար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի ծրագրերի և ընդդիմության անելիքների մասինԿամ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես ՀՀ-ում անելիք չունեմ. ՓաշինյանԱլիևը պաշտոնից զրկել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչինՀրազդանի կիրճում երիտասարդը հափշտակել է քաղաքացու պայուսակը և դիմել փախուստի
Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան
Մենք պատրաստվում ենք պատերազմի․ որպեսզի այն տեղի չունենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարներին Կադրային ի՞նչ փոփոխություններ է արել Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ ՓաշինյանԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել էԵղանակը Հայաստանում. սպասվում է անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտԻրանն այսօր սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցում նավերի ուղղությամբ. խոցվել է 4 նավՍերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա և հետևել «Ծագող աստղեր» մրցաշարի ընթացքինՀԷՑ-ի բաժանորդ դառնալու հայտերի այս ահռելի աճը պայմանավորված է թե՛ տնտեսության աճով, և թե՛ ժամանակավոր կառավարման շրջանում նոր միացումների սակագների էական նվազեցմամբ. ՊետրոսյանԳծանշումներ են արվելու Դեմիրճյան փողոցում․ մեքենա չկայանելԱրմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել
Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, կծել իր մատը
Պրահայում հանդիպել եմ Կարել Հավլիչեկի հետ․ ՊապիկյանԺաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներինԵրևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան
Ճնշումների համակարգի «ճարտարապետը» փորձում է ներկայանալ որպես դրա դեմ պայքարի «գլխավոր հերոս»
Հոկտեմբերի 22-23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20։00-նԿարծում եմ՝ դա տեղի կունենա նոյեմբերին. Զելենսկին՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասինԿոտայքում հայտնաբերվել է համակարգչային հափշտակnւթյան, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդը (տեսանյութ)«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիրըՍարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքներըԴատախազը և քննիչը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել կալանքի տակ. հայտարարությունՏարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն. ԱբրահամյանՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Դպրոցը գյուղի համար չէ, դպրոցը երեխայի համար է, պետք է նորմալ կրթություն ստանան․ Փաշինյանը Վայքում է

Նիկոլ Փաշինյանն չնախատեսված է այց է ունեցել Վայոց ձորի մարզի Վայք քաղաք:

Նախ վարչապետին է ներկայացվել սուբվենցիոն ծրագրով իրականացվող Վայքի Շահումյան և Իսրայել Օրի փողոցների ասֆալտապատման աշխատանքներին: Ծրագիրը գնահատվում է 433,7 մլն դրամ, որի 45 տոկոսը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է:

Արդեն իսկ իրականացել է 1975 գծ.մ երկարությամբ և 7 մ լայնության փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Իսրայել Օրի փողոցի աշխատանքներն ավարտվել են, իսկ Շահումյան փողոցի շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն առաջիկայում:

Հաջորդիվ Փաշինյանը եղել է Վայքի մշակույթի տանը, որտեղ գործում են տարբեր խմբակներ, սակայն շենքային պայմանները ոչ բարվոք վիճակում են: Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հանձնարարել է մարզպետարանի հետ համագործակցությամբ մշակել մշակույթի տան հիմնանորոգման նախագիծ, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ներկայացնել մշակույթի տան գործունեության զարգացման, առկա խմբակների ընդլայնման ծրագիր:

Համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Վայք խոշորացված համայնքում իրականացվող ծրագրերը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հետագա քայլերը: Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել նաև ոռոգման ջրատարի հիմնանորոգման ծրագիր, որը կիրականացվի Կառավարության ֆինանսավորմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև Կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության ծրագրին, քիչ աշակերտներ ունեցող բնակավայրերից երեխաներին հարակից համայնքների դպրոցներ ներգրավելու հարցին: «Գյուղից կրթահամալիր բերող ճանապարհը կառուցում ենք, տրանսպորտային միջոցը տրամադրում ենք՝ երեխային պետության հաշվին տեղափոխում դպրոց, երեկոյան բերում տուն: Դպրոցը գյուղի համար չէ, դպրոցը երեխայի համար է ու դպրոցն ավարտելուց հետո պետք է նա կարողանա կյանքում իր կարիքները հոգալ: Դրա համար պետք է նորմալ կրթություն ստանալ: Մենք ժողովրդագրական ծրագիր ենք իրականացնում, տվյալ գյուղում երեխաների թիվը կշատանա՞ մեր ժողովրդագրության ռազմավարությամբ և այլ ծրագրերով, այնտեղ էլ դպրոց կկառուցենք: Հիմա Եղեգնաձորում է գործում բժշկական կենտրոն, կտեսնենք գերբեռնվա՞ծ է այն, Վայքում էլ կկառուցենք ԲԿ և այդպես շարունակ: Սա է ճիշտ ճանապարհը:

Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում: Եվ 300 դպրոցի ծրագիրն իրականացնելուց հետո գալու է հաջորդ 300-ի հերթը: Ամբողջ դպրոցական ճարտարապետությունը և կառուցվածքը փոխվելու է: Կրթահամալիրում պետք է լինեն պատշաճ պայմաններ, կոմպլեկտավորված դասարաններ, մարզական գույք, կրթական նյութեր, միջավայր, որովհետև կրթությունը միջավայր է: Կրթությունը միայն գրքի հետ առնչվելը չէ, կրթությունը նաև հանրության հետ առնչվելն է:

Որտեղ դպրոց ենք կառուցում, այնտեղ իրականացնում ենք ամբուլատորիայի և ճանապարհի ծրագիրը, որ ունենանք առողջապահություն, կրթություն, բացի դպրոցից պարտադիր ունենում ենք նաև նախակրթարան, ինչպես նաև բնակարաններ կառուցելու 16 մլն դրամի ծրագիրը, որպեսզի ժողովրդագրական կուլմինացիա ունենանք»,- ասել է վարչապետը և կարևորել նմանատիպ քննարկումները՝ տեսակետները լսելու, հետագա քաղաքականությունները ճշգրտելու առումով: