Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձով է հանդես եկել, որում նաև նշել էր, որ «Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին»: ԱԳ ղեկավարի հայտարարության առնչությամբ միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
««Պետք է որոնել արդար և տևական խաղաղություն՝ հիմնված օրենքի և տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպե նաև՝ պետք է ապահովել բնակչության արժանապատիվ կյանքի իրավունքը՝ հարգելով նրանց հիշողությունը, պատմությունը և մշակույթը», - հավելել է ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը: