Արարատ Միրզոյանն ու տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված Հայաստանի դեսպանները, նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Վիեննայում հունվարի 20-21-ը: Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում: