Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններովՀայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մաս է. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է, որ արգելելու են շաբաթ օրը և առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերըՀՀ գլխավոր դատախազը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ. քննարկել են երկկողմ համագործակցությունըԸնդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է. չստացվի՝ կգնանք արտահերթի. ՓաշինյանԱրագածում արդեն խորը ձմեռ է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Արշավ է հատկապես կին բնապահպանների նկատմամբ, որը համեմված է uեքuիզմnվ. Նվարդ Մարգարյան
Հայոց Եկեղեցու դարավոր ավանդույթներին ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալու ցանկությունն առաջնորդել է Հայաստան. Նեապոլի թեմի հոգևորականները՝ ՎեհափառինԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
«Հերիք է հայրենասիրություն քարոզեք... չկա հայոց պատմություն». ի՞նչ է հրահանգել Փաշինյանն ուսուցիչներին «կադրից դուրս»
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ֆահդ օդանավակայանի ուղղությամբ. կա 1 զոh և 8 վիրավnր3 սցենար առաջիկա մեկ տարվա համար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի ծրագրերի և ընդդիմության անելիքների մասինԿամ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես ՀՀ-ում անելիք չունեմ. ՓաշինյանԱլիևը պաշտոնից զրկել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչինՀրազդանի կիրճում երիտասարդը հափշտակել է քաղաքացու պայուսակը և դիմել փախուստի
Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան
Մենք պատրաստվում ենք պատերազմի․ որպեսզի այն տեղի չունենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարներին Կադրային ի՞նչ փոփոխություններ է արել Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ ՓաշինյանԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել էԵղանակը Հայաստանում. սպասվում է անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտԻրանն այսօր սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցում նավերի ուղղությամբ. խոցվել է 4 նավՍերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա և հետևել «Ծագող աստղեր» մրցաշարի ընթացքինՀԷՑ-ի բաժանորդ դառնալու հայտերի այս ահռելի աճը պայմանավորված է թե՛ տնտեսության աճով, և թե՛ ժամանակավոր կառավարման շրջանում նոր միացումների սակագների էական նվազեցմամբ. ՊետրոսյանԳծանշումներ են արվելու Դեմիրճյան փողոցում․ մեքենա չկայանելԱրմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել
Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, կծել իր մատը
Պրահայում հանդիպել եմ Կարել Հավլիչեկի հետ․ ՊապիկյանԺաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներինԵրևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան
Ճնշումների համակարգի «ճարտարապետը» փորձում է ներկայանալ որպես դրա դեմ պայքարի «գլխավոր հերոս»
Հոկտեմբերի 22-23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20։00-նԿարծում եմ՝ դա տեղի կունենա նոյեմբերին. Զելենսկին՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասինԿոտայքում հայտնաբերվել է համակարգչային հափշտակnւթյան, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդը (տեսանյութ)«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիրըՍարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքներըԴատախազը և քննիչը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել կալանքի տակ. հայտարարությունՏարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն. ԱբրահամյանՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

ՏԵՂԵԿԱՆՔ № 24՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.Today-ը շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

07․06․2018թ․, ելույթ Ազգային ժողովում

Խոստում – Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:

07.03.2019, ելույթ ԱԳՆ-ում՝ նվիրված դիվանագետների օրվան

Խոստում - Մենք պետք է շարունակենք նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը: Մենք հստակ արձանագրում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր կարևոր ներդրումն է և մենք այդ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից։

Իրական պատկեր – 2018 թվականից ի վեր ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման ընդամենը 3 բանաձև՝ հետևյալ պետությունների կողմից․

  • 26․04․2019թ․, Պորտուգալիայի խորհրդարան․
  • 30․10․2019թ․, 12․12․2019թ․, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ և ԱՄՆ սենատ․
  • 06․05․2021թ․, Լատվիայի Հանրապետության խորհրդարան

2022թ․ հունվարի 24-ի առցանց մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել՝ պատասխանելով հարցին, թե՝ հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը հրաժարվի Հայ դատից և սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին: «Պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին ուղղված ուղերձում՝ 24․04․2023թ․, խոսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։

Եվ չնայած Փաշինյանը խոսում էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումից, Թուրիքիայն մի շարք նախապայմաններ է առաջ բերել՝ բազմիցս հայտարարելով, որ քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները ամբողջությամբ չեն պարզեցվել, հայ-թուրքական սահմանի բացում և հարաբերությունների կարգավորում չի լինի։

Հայ-թուրքական բանակցություններ այժմ եթե ընթանում են, ապա միայն գաղտնի, հանրությանը ոչինչ հայտնի չէ։

18․10․2018թ․, ճեպազրույց

Ելույթ – Ես արդեն հայտնել եմ որ Հայաստանում օլիգարխներ չկան: Հայաստանում օլիգարխներ չկան:

30․11․2018թ․, նախընտրական քարոզարշավ Հրազդանում

Ելույթ - Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից:

Նույն նախադասությունը Նիկոլ Փաշինյանը կրկնում է նաև 08.05.2019թ․ մամուլի ասուլիսում․ «Օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդելու լծակներից»։

 Իրական պատկեր – «Օլիգարխ» բառի բառարանային բացատրությունը և Հայաստանում քաղաքացիների ընկալումները խիստ տարբեր են։ Քաղաքացիները, քաղաքական գործիչները, Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական այսօրվա պատգամավորները նախկինում օլիգարխ են անվանել և համարել իշխանության մեջ գտնվող բոլոր մեծահարուստներին։

Գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում օլիգարխներ այլևս չկան, իսկ այդ գործարարները, որոնք իշխանության մեջ էին գտնվում, արդեն սեփականատերեր են։

«Օլիգարխ» բառի բառարանային նշանակությունը հետևյալն է՝ քաղաքական համակարգում գործող մեծահարուստ, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա։

Այս իմաստով Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանում օլիգարխներ չկան» արտահայտությունը իրականությանը չի համապատասխանում։

Խաչատուր Սուքիասյանը խոշոր բիզնեսմեն է, օրենսդիր մարմնի անդամ, տիրապետում է մեդիա ռեսուրսների։ ՀՀ երկրորդ և երրորդ ամենաբարձր պաշտոնյաները՝ ԱԺ նախագահը և ՀՀ նախագահը, մինչ այս եղել են իր աշխատողները։ Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը եղել է Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրը։ Վահագն Խաչատուրյանը եղել է Խաչատուր Սուքիասյանի ը տանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի անդամ։

25․01․2020թ․, արդեն, Նիկոլ Փաշինյանն օլիգարխ բառի այլ ձևակերպում տվեց՝ նշելով, որ օլիգարխը նրանք են, ովքեր հարկեր չեն վճարում։ Մասնավորապես, ասաց․ «Եթե օլիգարխն իր հարկերը վճարում է, էլ ինչն է օլիգարխ»։

2020 թվականի փետրվարի 13-ին Գերմանիա այցելած Նիկոլ Փաշինյանը մասնակցելով Բեռլինում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում քննարկմանը, ասում է․ «Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, Հայաստանում հեղափոխության պահից ի վեր, ի բնե չի կարող լինել օլիգարխ կամ օլիգարխիա, որովհետեւ Հայաստանում չկա քչերի իշխանություն, կա շատերի իշխանություն․․․։ Մեր խորհրդարանում գործարարների ներկայությունը, խոշոր բիզնեսի ներկայությունը, անգամներով չեմ կարող ասել, բայց հիմա համարյա ձգտում է զրոյի։ Իշխող խմբակցության կազմում ոչ մի մեծահարուստ չկա, ոչ մի, Ճիշտ եմ ասում չէ՞, չկա ոչ մի մեծահարուստ։ Ոչ մի մեծահարուստ չկա։ Եվ սա ամենակարևոր արձանագրումն է»: Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արդեն լի է հարուստ և մեծահարուստ պատգամավորներով։ ՔՊ-ական պատգամավորների հայտարարությունները ուսումնասիրելիս կհանդիպենք ոչ միայն դրամային, այլև դոլարային միլիոնատերերի։

08.05.2019թ․, Մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց «Նոր Հայաստանի» մասին

Փաստ № 94 - Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, վերահաստատվեց, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենա իրական ու տևական  խաղաղությանն ուղղված հանգուցալուծման գործընթացում։

Իրական պատկեր –Արցախի Հանրապետության և ՀՀ անվտանգության խորհրդի համատեղ նիստի վերահաստատումն այդպես էլ արդյունք չունեցավ։ Արցախը ոչ միայն հակամարտության որպես հիմնական կողմ, ձայն ու ներգրավվածություն չունեցավ բանակցություններում, այլև Արցախը հանձնվեց Ադրբեջանին՝ Նիկոլ Փաշինյանի բանակցություններով և հայաթափվեց։

Նիկոլ Փաշինյանը 2022թ հոկտեմբերի 6-ին և 2023թ․ հոկտեմբերի 5-ին Պրահայում և Գրանադայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմ՝ առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու։ Իսկ երբ լրագրողները հարց բարձրացրեցին ինքնորոշման մասին, պատասխանեց․ «Եթե բոլոր երկրներն ինքնորոշվեն, աշխարհում պետություն չի մնա»։

16.09.2019թ․, մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց «Նոր Հայաստանի» մասին

Փաստտ 77 - Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ:

16.05.2020թ․ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց «Նոր Հայաստանի» մասին

Փաստ 83 -  2019 թվականին ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Խնայվել է 3,017.8 լ/վրկ ջրաքանակ:

Իրական պատկեր – Արարատյան դաշտում այժմ առկա են շուրջ 1000 տիրազուրկ հորեր, որոնց միջոցով Հայաստանից ջուրը հոսում է Թուրքիա։ Այս տեմպերով խորքային հորերի կոնսերվացմանը կպահանջվի տասնյակ տարիներ։

Կառավարությունը խորհդային հորերը կոնսերվացնելու փոխարեն ձկնաբույծների մասով է խնայողություն անում՝ նրանց պահանջելով անցնել փակ շրջանառու համակարգի։ Ձկնաբույծներն արդեն մի քանի բողոքի ակցիաներ են արել, սակայն՝ ապարդյուն։ Տնտեսավարողները պնդում են, որ այսպիսով իրենց գործունեությունը կդառնա անհնար։

Շարունակելի