Կփակվեն արդյոք դպրոցները մարզերում. «Ժողովուրդ»
50-ից ավելի հասցեներում խուզարկություններ՝ նյութապես շահագրգռելու և փողերի լվացման գործով
Իրանը հարվածել է ամերիկյան ականակիրինՆիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»
«Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում խուզարկություններ են
«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ»Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում. «Հրապարակ»ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ»Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո
ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով Վաշինգտոնում ընթանում է Լիբանան-Իսրայել բանակցությունների երկրորդ փուլը Շոշափելի առաջընթաց չի գրանցվել․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ շփումների մասին Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը կազմել է 4.2%. Վիճակագրական կոմիտե Հինգշաբթի կհայտարարեմ Ռեալի առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերեսի ինտրիգային խոստումը Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից ԱԺ նախագահը 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել ՀՐԱՏԱՊ․ Զգուշացում՝ ներքաղաքական վտանգավոր զարգացումների մասինՇղթայական ավտովթար՝ Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են 4 մեքենա․ կա վիրավոր Արամե Մինասյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնեցին Մարուպեին կամային հաղթանակ տանել. ArmsportՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով
Արթուր Դավթյանի մայրը «լայքում է» Լևոն Քոչարյանին (լուսանկար)
Սպերցյանի հայրը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը Մեր զինված ուժերը հարվածներ են հասցնում ինքնապաշտպանության կարգով. Աբաս Արաղչի Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի կրճատումից Հայաստանի կորուստները կարող են հասնել 1,5 միլիարդ դոլարի Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հալանդը որոշում է կայացրել Ռեալ հնարավոր տեղափոխության վերաբերյալ Լռեց մի ամբողջ դարաշրջանի ձայնը․ կյանքից հեռացել է Փոբի Բրայսոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում գազը կթանկանա 3-4 անգամ. Շոյգու Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ օտարերկրացուց տարված պայուսակում եղել է 35 հազար դոլար գումար Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում Մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաներին և մի՛ ծավալեք որևէ երկխոսություն կամ նամակագրություն․ ՆԳՆ Քուվեյթը պնդում է, որ իր տարածքն ու օդային տարածքը չեն օգտագործվել Իրանի դեմ հարձակումների համար Հայաստանում մեկնարկել է վիզաների ազատականացման երկխոսությանն աջակցող ծրագիր Բացահայտվել են Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը․ 4 անձ ձերբակալվել էԸնտրակաշառքը հանցագործություն է, պատիժը անխուսափելի է. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել Թրամփը ցանկանում է փաստաթուղթ ստանալ Իրանից՝ միջուկային զիջումների հետ կապվածՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալանավորների իրավունքների մասին կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ-ի այցը «Նուբարաշեն» ՔԿՀ Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու դեմ ԵՄ-ն արշավ է իրականացնում. Ռուսական հետախուզությունՔՊ-ականներն իրենց էությամբ անտի-Արշակ են. Արմեն ԱշոտյանՄԻՊ աշխատակազմը նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին
Մշակույթ

«Հայաստանի պատմություն» կապակցությունը անպտուղ քննարկումների է տանելու, թե ո՞րն է Հայաստանը. Մենուա Սողոմոնյան

«Համախմբում» շարժման խորհրդի անդամ, հասարակական գործիչ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ,

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթության պետական չափորոշչում ցանականում է «Հայոց պատմություն» կապակցությունը փոխարինել «Հայաստանի պատմություն» ձևով, որի նպատակն է, իբր, ամրապնդել պետականության գաղափարը սովորողների շրջանում։

Այս առնչությամբ ցանկանում ենք նշել, որ «Հայոց պատմություն» կապակցությունը իր մեջ պարունակում է թե՛ Հայաստանի պատմություն, թե՛ հայերի պատմություն հասկացությունների բովանդակությունը։

Չհավակնելով մտնել լեզվաբանների դաշտը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ «հայոց» ձևը ոչ միայն «հայեր» բառի սեռական հոլովի գրաբարյան տարբերակն է, այլ նաև «Հայք» բառի սեռական հոլովն է․ Հայք-Հայոց, որովհետև Հայք երկրանունն ինքնին նաև հայեր է նշանակում (Մոկք, Ուտիք և այլն)։

Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց «Հայքի պատմություն», այսինքն՝ Հայաստանի պատմություն իմաստն է արտահայտում։ Ուստի «Հայոց պատմություն» կապակցությունը լիարժեքորեն իր մեջ պարունակում է Հայաստանի պատմության հանգամանքը, պետականամետ իմաստ արտահայտող ձևակերպում է։ Միևնույն ժամանակ, «Հայոց պատմություն» կապակցությունը նաև արտահայտում է Հայոց հայրենիքից ու պետությունից դուրս ապրող հայերի, ազգային կառույցների պատմությունը։ Սփյուռքահայությունը, գաղութահայությունը անգնահատելի դեր են խաղացել իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդի ընթացքի վրա, ուստի «Հայաստանի պատմություն» կապակցությունը կիրառելով հայոց պատմության այդ կարևորագույն մասերը դուրս են մնում։

«Հայաստանի պատմություն» կապակցությունը կիրառելը ոչ միայն հստակություն չի մտցնում դասընթացի անվանման բովանդակության մեջ, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, այլև, ընդհակառակը, բազմաթիվ կեղծ հարցեր ու թեզեր առաջ քաշելու տեղիք է տալու․ ծավալվելու են անպտուղ քննարկումներ, թե ո՞րն է Հայաստանը (համոզված եմ, մի օր այս կապակցությամբ գլխավոր ազգակործանը միտք է հայտնելու, թե «պետք է հստակեցնել, թե ինչ է Հայաստանը»), հանգամանք, որ լիովին տեղավորվում է թուրք-ադրբեջանական հակագիտական ու հակահայկական քարոզչական օրակարգերում։

Հայտնի է, որ խորհրդային ժամանակներում կիրառվում էր «Հայ ժողովրդի պատմություն» ձևը։ Խորհրդային կարգերի վերացումից և Հայաստանի անկախացումից հետո հայ ականավոր պատմաբանները (Լենդրուշ Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Վլադիմիր Բարխուդարյան, Բաբկեն Հարությունյան և այլք) երկարատև ու բովանդակալից քննարկումներ են ունեցել և հանգել են հենց այն մտքին, որ ճիշտը «Հայոց պատմություն» ձևն է, որն իր մեջ պարունակում է թե՛ պետականամետ Հայաստանի պատմության, թե՛ հայ ժողովրդի, հայ իրականության պատմության իմաստները։

Հատկանշական է, որ ԿԳՄՍ նախարարության այս տխրահռչակ նախաձեռնությունը մեկնարկեց այն բանից հետո, երբ դե ֆակտո վարչապետը միտք հայտնեց, որ «Հայոց պատմություն» ձևակերպումը պետք է փոխարինել «Հայաստանի պատմություն» ձևակերպմամբ։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանում բռնապետություն է, որ պետական ինստիտուտները շարժվում են բռնապետի քմահաճույքով։

Առաջարկում եմ հանրային քննարկումների այս փուլում լինել ակտիվ, մտնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք (https://www.e-draft.am/projects/6771/about) և դեմ քվեարկել այս նախագծին։ Շատ օգտակար կլինի նաև առաջարկությունների բաժնում համապատասխան հիմնավորումներով ներկայացնել առաջարկություն՝ հանրակրթության չափորոշչում Հայոց պատմություն ձևակերպումն անփոփոխ թողնելու մասին։ Մեր ակտիվությունից կախված է հակազգային այս նախաձեռնության տապալումը»։