ԵՄ-ն մտահոգված է ՀՀ տարածքում Ադրբեջանի հավակնություններով, կոչ է անում վերսկսել բանակցությունները
ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի հավակնություններով և կոչ է անում վերադառնալ հարաբերությունների կարգավորման բանակցություններին․
«Ալիևի վերջին տարածքային հավակնությունները մեծ տագնապ են առաջացնում»,- ԵՄ Խորհրդի նիստից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Բորելը նշում է․ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է լինելու, և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»։