ՀՀ պաշտպանության ոլորտին 2024 թվականին կհատկացվի 557 մլրդ դրամ
ՀՀ պաշտպանության ոլորտին 2024 թվականին կհատկացվի 557 մլրդ դրամ, ինչը 6%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը:
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից․
«2020 թվականի համեմատ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով։
2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի ավելի քան 17%-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ։