Հնարավոր կլինի՞ ՀՀ-ում բջջայինների բազայով հետևել մարդկանց. պարզաբանում է պաշտոնյանՄոսկվան և Բաքուն հայտարարել են 2024 թվականին AZAL-ի օդանավի կործանման վերաբերյալ հարցերի կարգավորման մասինՄունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց ՃապոնիայինՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-իՍերբիայի նախագահը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասինՊաշտոնական. Նոան հայտնեց հերթական տրանսֆերի մասինԼիբանանը պատրաստ է բանակը տեղակայել Իսրայելի հետ սահմանինԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին«Օրրան»-ի երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սաների հետԱմբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը՝ Ֆրանսիայի դեսպանինԻրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել բանակցությունների տապալման կամ նոր հարվածի դեպքում. Իսրայել ԿացՏարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացիՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժըՌուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնացը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Կոնգրեսի հետ Իրանի վերաբերյալԱրման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըԱվտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավորԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրինՉարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան«Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա». Փաշինյան (տեսանյութ)Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՀունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ․ փակեք փողոց նայող պատուհաններըՄխիթար Հայրապետյանը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցերԳր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԿատարում պահվող իրանական ակտիվներից 6 միլիարդ դոլարը կապասառեցվի. Մասուդ ՊեզեշկիանՓոխնախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԻսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակությունԲելառուսը Ուկրաինային զգուշացրել է պատասխան հարված հասցնել ներխուժման դեպքումՊաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ
Տաշիր Սամոյի քրոջ տղան՝ Հայկ Իգնատյանը ներքին կարգով ՔՊ-ի ջրաղացին ջուր է լցնում
Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմՎաղը լույս չի լինի 5 մարզի և Երևանի 2 վարչական շրջանի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ընդգրկվել է աշխարհի լավագույն դպրոցների թոփ 10-ումՀունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԿիևի ռեժիմի փրկությունը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում. ՊուտինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները կայուն են Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովԻրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱղետալի երկրաշարժից օրեր անց Վենեսուելայում փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերում 9 ամսական երեխային ու նրա մորը«Օրրանի» երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը՝ սաներին իսկական տոն պարգևեցԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել առաջիկա օրերին զերծ մնալ փոխադարձ հարվածներից«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԳյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը
Հասարակություն

Խուսափեք ոչ մասնագիտական և ոչ մանրէազերծ ներարկումներից ու միջամտություններից․ Արմեն Մուրադյանը հայտնել է բոտուլիզմի փոխանցման նոր մեթոդի մասին

Բոտուլիզմի դեպքում հիվանդ մարդը առողջ մարդու նկատմամբ միանգամայն անվտանգ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ 

«Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս:
 
Հիվանդությունն ընթանում է կենտրոնական, ինչպես նաև վեգետատիվ նյարդային համակարգերի ախտահարումով:
 
Clostridium botulinum-ը գրամդրական, սպոր առաջացնող, անաերոբ բակտերիա է: Ներկայումս տարբերում են Cl. botulinum-ի 7 տեսակներ՝ A, B, C, D, E, F, G, որոնց տոքսինների ազդեցությունը մարդկանց վրա տարբեր է:
 
Հարուցիչն արտաքին միջավայրում է` հողում՝ որպես սպորներ, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անաերոբ պայմաններ, որտեղ սպորները վերածվում են վեգետատիվ ձևերի, բազմանում և արտադրում են թույն` բոտուլաթույն:
 
Բոտուլաթույնը բնության մեջ ամենաուժեղ թույնն է, մարդու համար մահացու դեղաչափը հավասար է 5–50 նմգ 1կգ քաշին:
 
Բոտուլիզմի դեպքում փոխանցումը կատարվում է հիմնականում պահածոյացված սննդամթերքի միջոցով (ձուկ, միս, բանջարեղեն, կանաչեղեն), որտեղ բարենպաստ պայմաններ կան հարուցիչների, դրանց թույնի կուտակման համար:
 
Սննդային բոտուլիզմը լուրջ, պոտենցիալ մահացու հիվանդություն է, որը համեմատաբար հազվադեպ է հանդիպում: Այն թունավորում է, որը սովորաբար զարգանում է բոտուլինային տոքսինների ընդունումից, որոնք առկա են սննդամթերքում, տնային պայմաններում պատրաստված պահածոներում: Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս ազդեցությունից հետո 12-ից 36 ժամվա ընթացքում: Հիվանդությունը կարող է մահացու լինել դեպքերի 5-10%-ում:
 
Սննդային բոտուլիզմի կանխարգելիչ գործողություններից ամենակարևորը տնային պահածոներն օգտագործելուց առաջ 15-20 րոպե պարտադիր պահածոյի պարունակությունը ջերմային մշակման ենթարկելն է, և հնարավորինս տնային պայմաններում պատրաստված պահածոներից խուսափելը:
 
Մանկական բոտուլիզմը հիմնականում հանդիպում է 6 ամսականից ցածր նորածինների մոտ: Այն ի հայտ է գալիս, երբ երեխան կլանում է Cl. botulinum-ի սպորները, վերջիններս գաղութայնացվում են աղիքներում, վերածվում վեգետատիվ ձևի և արտադրում են թույն: Այնուհետև թույնը համակարգորեն կլանվում է: Հաճախ մանկական բոտուլիզմը պայմանավորվում է մեղրի օգտագործմամբ:
 
Թոքային բոտուլիզմը փոխանցվում է աերոզոլացված բոտուլոտոքսինը շնչելով և հետո թոքերով համակարգորեն կլանմամբ: Թույնի բոլոր տեսակները զենքի են վերածվել, և դրսևորել են պրիմատների շրջանում հիվանդություն առաջացնելու կարողություն:
 
Վերքային բոտուլիզմն առաջանում է, այն դեպքում, երբ սովորական վերքը ախտահարվում է Clostridium botulinum-ով: Նման դեպքեր գրանցվել են նաև ներերակային թմրամիջոցներ օգտագործողների շրջանում, հերոինի ենթամաշկային և միջմկանային ներարկումների ժամանակ:
 
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` որպես համաճարակաբանական յուրահատկություն՝ անհրաժեշտ է նշել, որ բոտուլիզմի դեպքում հիվանդ մարդը առողջ մարդու նկատմամբ միանգամայն անվտանգ է:
 
Վերջին շրջանում արձանագրվում է բոտուլիզմի փոխանցման նոր մեթոդ: Մաքուր տոքսինի կողմնակի ազդեցությունները առաջացել են պացիենտների մոտ դրա բժշկական կամ կոսմետիկ օգտագործման արդյունքում:
 
Առաջին անգամ բժշկական նպատակներով բոտոքս է կիրառել ամերիկացի ակնաբույժ Ալան Սքոթը։ Օրգանական թույնի օգնությամբ նա բուժում էր բլեֆարոսպազմով տառապող հիվանդներ։ Սքոթի օրինակին հաջորդել են բազմաթիվ այլ բժիշկներ։ Բացի դրական բժշկական ազդեցությունից, հայտնաբերվել է նաև բոտուլինատոքսինի կոսմետիկ ազդեցությունը, քանի որ ներարկումների շրջանում կնճիռներն ու ծալքերը հարթվում են։
 
Այսպիսով, բոտուլինային տոքսինը սկսեց օգտագործվել նաև էսթետիկ բժշկության բնագավառում:
 
Ըստ տվյալների 1989-2003թթ. բոտոքսի ներարկումները 28 մահվան պատճառ են դարձել: Տասնհինգ տարվա ընթացքում միլիոնավոր ներարկումների քանակության դեպքում 28 մահվան դեպքը բավականին աննշան ցուցանիշ է (0.01%-ից պակաս): Ավելին, շատ դեպքերում այն ներարկվել է բժշկական նպատակներով։ Կոսմետիկ նպատակներով բոտուլինոտոքսինն օգտագործվում է շատ ավելի փոքր չափաբաժիններով, որոնք հարյուր անգամ պակաս են մահացու չափաբաժնից:
 
Բժշկական նպատակներով այն օգտագործվում է տարբեր նյարդաբանական հիվանդությունների դեպքում, օրինակ` քրոնիկ միգրենի, մկանային սպազմի և գերակտիվ միզապարկի: Օգտագործվում է նաև Ֆրեյի համախտանիշի բուժման համար, երբ բուժման հիմնական մեթոդը բոտուլինային տոքսինի ներմաշկային ներարկումներն են։
 
Համաձայն վերջերս Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հրապարակած հոդվածի՝ 2023թ. փետրվարի վերջից մինչև 2023թ. մարտի 30-ը Գերմանիայում (30), Ավստրիայում (1), Ֆրանսիայում (1), Շվեյցարիայում (2) և Թուրքիայում (53) գրանցվել է բոտուլիզմի 87 դեպք՝ կապված բոտուլինային նեյրոտոքսինի ներստամոքսային ներարկման հետ:
 
Տեղեկատվությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում իրականացվել են բժշկական միջամտություններ, որոնք իրականացվել են բուժառուների քաշի նվազեցման նպատակով:
 
Դրանք անցկացվել են 2023թ. փետրվարի 3-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում։ Հաղորդվում է, որ պացիենտները ստացել են ներստամոքսային բոտուլինային նեյրոտոքսինի ներարկումներ՝ ճարպակալումից ազատվելու համար, երկու մասնավոր հիվանդանոցներում՝ Ստամբուլում և Իզմիրում:
 
Գերմանիան հայտնել է, որ գերմանացի պացիենտների համար կիրառվող դեղաչափերը տատանվում են բոտուլինային նեյրոտոքսինի 1000-2500 միավորի միջև:
 
Ախտանիշները տատանվել են մեղմից մինչև ծանր, իսկ մի քանի պացիենտ նույնիսկ հոսպիտալացվել է: Հոսպիտալացվածներից մի քանիսը բուժում են ստացել ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում` բոտուլինային հակատոքսինով: Արձանագրված բոլոր դեպքերում օգտագործված սրվակների վրա բացակայել է արտադրման ամսաթիվը:
Բոտուլիզմի այս տեսակը կոչվում է յատրոգեն բոտուլիզմ, որը կարող է առաջանալ որպես կողմնակի ազդեցություն բոտուլինային նեյրոտոքսինի կիրառումից հետո՝ բուժական կամ կոսմետիկ նկատառումներով:

Չնայած այն հազվադեպ է արձանագրվում, այն մարդիկ, ովքեր բոտուլինային նեյրոտոքսինի ներարկումներ են ստանում կոսմետիկ կամ բուժման նպատակներով, կարող են բոտուլիզմով հիվանդանալ, եթե նրանց տրվի բոտուլինային նեյրոտոքսինի չափազանց մեծ չափաբաժին:
 
Կոսմետիկ բուժումից հետո թունավոր երևույթները կարող են ներառել տեսողության պղտորում, կոպերի անկում, կլման ակտի դժվարություն և բերանի չորություն, երկտեսություն, մշուշված տեսողություն: Այս դեպքում անհապաղ պետք է դիմել բուժօգնության:
 
Խուսափեք ոչ մասնագիտական և ոչ մանրէազերծ ներարկումներից ու միջամտություններից: Եղեք տեղեկացված»: