Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

«Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանում բռնապետություն է, որ պետական ինստիտուտները շարժվում են բռնապետի քմահաճույքով». Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի հայրենակիցներ, ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթության պետական չափորոշչում ցանականում է «Հայոց պատմություն» կապակցությունը փոխարինել «Հայաստանի պատմություն» ձևով, որի նպատակն է, իբր, ամրապնդել պետականության գաղափարը սովորողների շրջանում։

Այս առնչությամբ ցանկանում ենք նշել, որ «Հայոց պատմություն» կապակցությունը իր մեջ պարունակում է թե՛ Հայաստանի պատմություն, թե՛ հայերի պատմություն հասկացությունների բովանդակությունը։

Չհավակնելով մտնել լեզվաբանների դաշտը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ «հայոց» ձևը ոչ միայն «հայեր» բառի սեռական հոլովի գրաբարյան տարբերակն է, այլ նաև «Հայք» բառի սեռական հոլովն է․ Հայք-Հայոց, որովհետև Հայք երկրանունն ինքնին նաև հայեր է նշանակում (Մոկք, Ուտիք և այլն)։

Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց «Հայքի պատմություն», այսինքն՝ Հայաստանի պատմություն իմաստն է արտահայտում։ Ուստի «Հայոց պատմություն» կապակցությունը լիարժեքորեն իր մեջ պարունակում է Հայաստանի պատմության հանգամանքը, պետականամետ իմաստ արտահայտող ձևակերպում է։ Միևնույն ժամանակ, «Հայոց պատմություն» կապակցությունը նաև արտահայտում է Հայոց հայրենիքից ու պետությունից դուրս ապրող հայերի, ազգային կառույցների պատմությունը։ Սփյուռքահայությունը, գաղութահայությունը անգնահատելի դեր են խաղացել իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդի ընթացքի վրա, ուստի «Հայաստանի պատմություն» կապակցությունը կիրառելով հայոց պատմության այդ կարևորագույն մասերը դուրս են մնում։

«Հայաստանի պատմություն» կապակցությունը կիրառելը ոչ միայն հստակություն չի մտցնում դասընթացի անվանման բովանդակության մեջ, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, այլև, ընդհակառակը, բազմաթիվ կեղծ հարցեր ու թեզեր առաջ քաշելու տեղիք է տալու․ ծավալվելու են անպտուղ քննարկումներ, թե ո՞րն է Հայաստանը (համոզված եմ, մի օր այս կապակցությամբ գլխավոր ազգակործանը միտք է հայտնելու, թե «պետք է հստակեցնել, թե ինչ է Հայաստանը»), հանգամանք, որ լիովին տեղավորվում է թուրք-ադրբեջանական հակագիտական ու հակահայկական քարոզչական օրակարգերում։

Հայտնի է, որ խորհրդային ժամանակներում կիրառվում էր «Հայ ժողովրդի պատմություն» ձևը։ Խորհրդային կարգերի վերացումից և Հայաստանի անկախացումից հետո հայ ականավոր պատմաբանները (Լենդրուշ Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Վլադիմիր Բարխուդարյան, Բաբկեն Հարությունյան և այլք) երկարատև ու բովանդակալից քննարկումներ են ունեցել և հանգել են հենց այն մտքին, որ ճիշտը «Հայոց պատմություն» ձևն է, որն իր մեջ պարունակում է թե՛ պետականամետ Հայաստանի պատմության, թե՛ հայ ժողովրդի, հայ իրականության պատմության իմաստները։

Հատկանշական է, որ ԿԳՄՍ նախարարության այս տխրահռչակ նախաձեռնությունը մեկնարկեց այն բանից հետո, երբ դե ֆակտո վարչապետը միտք հայտնեց, որ «Հայոց պատմություն» ձևակերպումը պետք է փոխարինել «Հայաստանի պատմություն» ձևակերպմամբ։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանում բռնապետություն է, որ պետական ինստիտուտները շարժվում են բռնապետի քմահաճույքով։

Առաջարկում եմ հանրային քննարկումների այս փուլում լինել ակտիվ, մտնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք և դեմ քվեարկել այս նախագծին։ Շատ օգտակար կլինի նաև առաջարկությունների բաժնում համապատասխան հիմնավորումներով ներկայացնել առաջարկություն՝ հանրակրթության չափորոշչում Հայոց պատմություն ձևակերպումն անփոփոխ թողնելու մասին։ Մեր ակտիվությունից կախված է հակազգային այս նախաձեռնության տապալումը։