Լրտեսությանը, բնականաբար, այս վարույթը չի առնչվում․ Գոռ Աբրահամյանը՝ Վարդենիսում ձերբակալված ու լրտեսության մեջ կասկածվող ֆրանսուհու մասին
Ֆրանսահայ հայտնի ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը թվիթերյան իր էջում գրել է, որ Հայաստանում, մասնավորապես, Վարդենիսում, ձերբակալվել է մի ֆրանսուհի, որը կասկածվում է լրտեսության մեջ: Իսկ ֆրանսուհին պնդում է, որ իրեն բռնաբարել են, ազոտական թթու (կիսլատա) են լցրել վրան:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Aysor.am-ին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող կնոջ կողմից տրված հաղորդման հիման վրա 2023թ․ դեկտեմբերին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։
«Քրեական վարույթով ստուգվում են հաղորդման մեջ նշված տվյալների իսկությունը և հանգամանքները։ Այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում՝ նախաքննության շահերից ելնելով։ Լրտեսությանը, բնականաբար, այս վարույթը չի առնչվում»։