Հասկանալի է ոմանց՝ ամեն ինչում բացասականը փնտրելու միտումը, բայց ձնամաքրման տեսանյութը արխիվից չէ
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը պարզաբանում է տարածել․
«Ինչ-որ տեղ հասկանալի է ոմանց՝ ամեն ինչում բացասականը փնտրելու միտումը, սակայն, ընդամենը մի փաստարկ մատնանշեմ. տեսանյութը, որը հրապարակված է, հաստատ մեր արխիվից չէ:
Բոլոր շահագրգիռ կողմերին, լրատվամիջոցներին, ավագանու հարգարժան անդամներին կարող ենք ուղղորդել հասցեներ, որտեղ այս պահին էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները, ընդ որում՝ տեղացող ձյան պայմաններում՝ հուսալով , որ վերջիններս գոնե իրենց աչքի տեսածը չեն մանիպուլացնի:
Դեմ չենք լինի նաև իրականությունը հանրայնացնելու:
Վստահեցնում եմ, որ արվում է ամեն ինչ՝ քաղաքը հնարավորինս երթևեկելի պահելու և քաղաքացիների անհարմարությունները նվազագույնի հասցնելու համար»,- գրել է խոսնակ: