ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցեր
Մամուլ

Միջնորդական ջանքերի էվոլյուցիայի պատկերը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2020 թվականին Արցախյան պատերազմի ընթացքում ակնառու դարձավ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դադարեց ներկայանալ որպես միասնական միջնորդական կառույց։ Պատերազմը կանգնեցնելու հետ կապված ականատես եղանք առանձին միջնորդական ջանքերի, երբ մի կողմից՝ Փարիզը և Վաշինգտոնը, իսկ մյուս կողմից՝ Մոսկվան, փորձեցին տարանջատ կերպով նախաձեռնել հրադադարի պայմանավորվածություններ։ Մի քանի անհաջող փորձերից հետո միայն Ռուսաստանին հաջողվեց հասնել հրադադարի պայմանավորվածության և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման։

Փաստացի, Մոսկվային հաջողվեց միջնորդական նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, որն էլ պետք է ենթադրեր բանակցային գործընթացի հաջողությունն առաջին հերթին մոսկովյան հարթակում։ Բայց Արևմուտքը, բնականաբար, խանդով ընդունեց այն հանգամանքը, որ այս իրողությունը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, և անմիջապես անցավ գործի։ Արևմուտքի ջանքերի արդյունքում Վաշինգտոնում տեղի ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ, իսկ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումների նախաձեռնությունն իր վրա վերցրեց ԵՄ-ն, քանի որ Բաքուն մերժում էր Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի միջնորդությունը։ Արդյունքում, ԵՄ-ի ակտիվ միջնորդական դերակատարության պայմաններում Բրյուսելում, Քիշնևում, Պրահայում կազմակերպվեցին Ալիևի և Փաշինյանի հանդիպումները։ Բայց անցյալ տարվա կեսերից սկսած Բաքուն ոչ միայն հրաժարվում է արևմտյան միջնորդությունից, այլ առաջ է քաշում երկկողմ՝ առանց միջնորդների բանակցություններ վարելու մոտեցումը։

Իսկ ինչո՞ւ էր մի ժամանակ Ալիևը մեծ հոժարությամբ համաձայնում հանդիպել Բրյուսելի միջնորդության հարթակում, իսկ հիմա՝ ոչ։ Ի՞նչ է փոխվել։ Պարզ է, որ ԵՄ-ի միջնորդությունն այլևս Ադրբեջանին պետք չէ, քանի որ Բաքուն այդ հանդիպումներից ստացել է այն, ինչ իրեն պետք էր։ ԵՄ-ի միջնորդության պայմաններում էր, որ Հայաստանը հրաժարվեց Արցախի ինքնորոշմանը հասնելուն միտված իր դիրքորոշումից և Պրահայում ընդունված հայտարարության արդյունքում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից էլ՝ Ալիևը գնահատեց իրավիճակի վրա ազդելու ԵՄ-ի անկարողությունը, երբ տեղի էր ունենում Արցախի շրջափակումը և հայաթափումը։ Հիմա արդեն Բաքվի համար Արևմուտքի միջնորդությունն ընդհանրապես անիմաստ է դարձել, երբ ինքը կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է։ Իրեն ավելորդ կապանքներ պետք չեն։

Դրանով է պայմանավորված, որ նույնիսկ տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյին՝ ԱՄՆ-ի «միակողմանի և անհասկանալի քաղաքականության» պատճառաբանությամբ։ Փաստացի ստացվում է, որ արևմտյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները ձախողվել են, իսկ Արևմուտքը, բացի մի քանի ձևական հայտարարություններից, տեսանելի քայլեր չի ձեռնարկում Բաքվի վրա ճնշում գործադրելու համար։ Իսկ եթե բանակցություններն ընթանան երկկողմ ձևաչափով, ապա պարզ է, որ Բաքուն մի կողմից՝ փորձելու է մաքսիմալ ճնշում բանեցնել Հայաստանի վրա, իսկ մյուս կողմից էլ՝ հաշտության պայմանագրում անորոշությունների տեղ թողնել, որպեսզի հետագայում նոր ռազմական ագրեսիա ձեռնարկի։ Իսկ կայուն խաղաղության գործընթաց ապահովելու համար անհրաժեշտ են որոշակի երաշխիքներ։ Պատահական չէ նաև, որ Փաշինյանը վերջերս խոսել էր փոխադարձ երաշխիքների մասին։

Այսինքն, դրանք չպետք է լինեն միակողմանի։ Նման երաշխիքների ապահովման համար առաջին հերթին պետք են երաշխավորներ։ Բայց եթե Արևմուտքի միջնորդությունը փակուղու առաջ է կանգնած, ապա մնում է ռուսական միջնորդության տարբերակը։ Ռուսաստանը տրամադրված է միջնորդության «փայտիկն» իր ձեռքը վերցնելուն, մանավանդ Կրեմլը ՌԴ տարբեր պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների հարթակ տրամադրել: Սակայն այս հարցում խնդիրներ կան, քանի որ ՀՀ իշխանությունները հասցրել են փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ու դեռևս բարելավման միտումներ նկատելի չեն, ինչն էլ խոչընդոտ է եռակողմ բանակցությունների սկսման համար։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ փորձագետները և միջազգային լրատվամիջոցները արդեն խոսում են նոր պատերազմի հավանականության մասին»։

Մանրամասները՝  օրաթերթի այսօրվա համարում: