ԼՂ-ում խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում տարածաշրջանում վստահության ամրապնդման համար
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Արցախում ռուս խաղաղապահ առաքելության հարցին․
«Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի հարցն է»,- ասել է Լավրովը։
Նա հայտնել է, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահները քննարկել են խաղաղապահների թեման, և ոոր նրանք համաձայնել են, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում կայունության, տարածաշրջանում վստահության ամրապնդման և Արցախի այն բնակիչների վերադարձը հեշտացնելու համար, որոնք ցանկանում են դա։