Քաղաքապետարանից հերքում են՝ տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին լուրը սուտ է
Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը և ի հայտ է եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով: Այդ մասին պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը․
«Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար:
Տվյալ տրոլեյբուսը դեռևս չի սպառել անվադողերի շահագործման՝ նորմատիվով սահմանված թույլատրելի ռեսուրսը»,- գրել է խոսնակը: