Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումից
Միջազգային

Այժմ Թուրքիան զբաղված է Սիրիայի քրդերով, սակայն թիրախում են նաև սիրիահայերը

Վերջին շրջանում առավել քան հստակ է Թուրքիայի`Սիրիայի հյուսիսային տարածքները իր հսկողության տակ պահելու մտադրությունը: Ըստ որոշ տեղեկությունների, Սաուդյան Արաբիան որոշակի զորք է ուղարկել թուրքական Ինջիրլիկ ռազմաբազա և արդեն Թուրքիան կրակի տակ է պահում սահմանային Աազասա շրջանը, որտեղ քրդական ուժեր կան: Մտավախություն կա, որ Թուրքիան հնարավոր է ներխուժի Սիրիա` թիրախի տակ ունենալով նաև հայաշատ Հալեպ  քաղաքը:

Newspress.am-ը Թուրքիայի հնարավոր ներխուժման և հալեպահայերի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցադրումներով դիմեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանին: Թուրքագետը նշեց, որ Թուրքիայի անմիջական սահմանին մոտ է Հալեպը և միշտ էլ իր թիրախում է պահել սիրիահայերին: Նման խոշոր և ուժեղ համայնքի գոյությունը թուրքական շահերի դեմ է և մեծ է հավանականությունը, որ հայերը կհայտնվեն թուրքական թիրախում, ինչպես արդեն եղել է նախկինում:

Գ. Պետրոսյանը նաև նշեց, որ Սիրիա Թուրքիայի հնարավոր ներխուժման դեպքում կարող է և կվնասի սիրիահայերին, մասնավորապես Հալեպում ապրող հայերին: Սիրիա Թուրքիայի հավանական ներխուժումը նախընտրելի չէ ոչ հայկական, և ոչ էլ տարածաշրջանային տեսանկյունից:

Հիշեցնենք, որ Թուրքիան սկսել էր կրակի տակ պահել Սիրիայի քրդական դիրքերը, պատճառաբանելով, որ սահմանին թուրք զինվոր է զոհվել: Այս խնդրի վերաբերյալ թուրքագետը նշեց, որ Թուրքիան կարող է բազմաթիվ պատրվակներ գտնել, և մեկով չսահմանափակվել, իսկ վերջին շրջանում բախումները հիմնականում Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև են:

«Թուրքական պետությունը չի կարողանում տանել Սիրիայի քրդերի աճող հզորությունը, միշտ թիրախում է պահում Սիրիայի քրդերին, որոնք Թուրքիայի շահերի դեմ գործոն են»,- ասաց նա, հավելելով, որ Սիրիայի հակամարտության հարցում Թուրքիայի քաղաքականությունը հասկանալու համար պետք է դիտարկել երկու գործոն:

Բաշար Ասադի հեռացումը և թուրքական ազդեցության տարածումը Սիրիայում, և քրդական գործոնը, որը ևս քիչ կարևոր չէ Թուրքիայի համար:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերությունների սրացմանը, ապա թուրքագետը նշեց, որ այդ հարաբերություններում ճեղքվածքն ակնհայտ է, սակայն երկու կողմերը չեն գնում լայնածավալ ռազմական գործողությունների, այլ սեփական շահերն են պաշտպանում Սիրիայում:

Իսկ Սիրիա Թուրքիայի հնարավոր ներխուժման դեպքում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ նշեց, որ պետք է հետևել զարգացումներին և առավելագույնս օգտագործեն հնարավորությունները: