Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Դավիթ Տոնոյանն Ավետիք Իշխանյանին "Геологи" երգից մի հատված է հիշեցրել

Անազատության մեջ պահվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է  հայտարարություն՝ պատասխանելով իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք  Իշխանյաին՝ այն վերնագրելով  «Դավիթ Տոնոյանի «ասիմետրիկ պատասխանը» Ավետիք Իշխանյանին».

«Ուշադրությամբ կարդացի Ավետիք Իշխանյանի՝ ինձ ուղղված հարցերը, որոնք հեղինակն եզրափակել էր այսպես. «Այս հարցերին անկեղծ պատասխանելու դեպքում, համոզված եմ, որ ինքս Ձեզ կհամարեմ քաղբանտարկյալ»։

Նախևառաջ, առնվազն տարօրինակ եմ համարում, երբ փորձառու իրավապաշտպանը այս կամ այն մարդուն քաղբանտարկյալ համարել-չմամարելը պայմանավորում է այս կամ այն հարցերին պատասխանելով: Առավել զարմանալի է, որ իրավապաշտպանը հարցերը ձևակերպել է այնպես, որ ցանկացած պատասխանի դեպքում իրեն իրավունք վերապահի կասկածներ հայտնել դրանց անկեղծության մակարդակի վերաբերյալ:

Այնուամենայնիվ, որոշեցի անդրադառնալ պարոն Իշխանյանի հրապարակմանը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և գերատեսչության ղեկավարի պաշտոններում մշտապես կարևորել եմ գործակցությունը քաղաքացիական հասարակության, և, մասնավորապես, իրավապաշտպան կառույցների հետ: Միասին մենք ծավալուն աշխատանք ենք կատարել Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական` այս դեպքում հասարակական կազմակերպությունների կողմից վերահսկողություն հաստատելու և ամրապնդելու համար:

Պարոն Իշխանյանի տրված հարցերին վերջին երեք տարիների ընթացքում պատասխանել եմ՝ հարցազրույցների, հայտարարությունների միջոցով, ինչպես նաև 2023 թվականի օգոստոսին ԱԺ քննիչ հանձնաժողովում ունեցածս ելույթի և հարց ու պատասխանի ընթացքում, որոնք հեռարձակվել են ուղիղ եթերում:

Կարծում եմ, իրականում պարոն Իշխանյանը տեղյակ է իմ դիրքորոշմանը, իսկ հարցեր հնչեցնելու իրական նպատակը ինձ քաղբանտարկյալ ճանաչել կամ չճանաչելը չէ և դուրս է իրավապաշտպան գործունեության շրջանակներից:

Վերջին 2.5 տարվա ընթացքում բազմիցս հայտարարել եմ, որ ապօրինաբար զրկված եմ ազատությունից՝ շինծու քրեական գործով: Բազմիցս պահանջել եմ բաց դատավարություն անցկացնել: Փաստաբաններս խափանման միջոցը փոխելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել: Որևէ դեպքում հանրային արձագանք չեմ լսել որևէ իրավապաշտպանի կողմից:

Ցավոք, մեր հասարակության մեջ տեղ գտած բևեռացումը արտացոլվում է նաև իրավապաշտպանների շրջանում, որոնք նույնիսկ ազատությունից ապօրինի զրկված մարդկանց բաժանում են «յուրայինների» և «օտարների»՝ մոռանալով, որ օրենքը բոլորի համար է: Իմ դեպքում խնդիրը, հավանաբար, առավել բարդ է, քանի որ քաղաքական ուժերի և դրանց հարող իրավապաշտպանների համար ես ո՛չ «յուրային» եմ, ո՛չ էլ «օտար»:

Բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ պատասխանատվություն կրել արածներիս համար, բայց ոչ՝ չարածներիս: Քաղաքական բանտարկյալի «տիտղոսի» համար պայքարելու նպատակ չունեմ, առավել ևս՝ վերջնագրի ձևով կազմված հարցաշարին պատասխանելու միջոցով: Կարծում եմ, որ եթե պարոն Իշխանյանը և այլ իրավապաշտպաններ իսկապես ցանկանում են պատասխաններ լսել ինձնից, կարող են օգտագործել իրենց տիրապետության տակ եղած գործիքակազմը և միանալ բաց դատավարության մասին իմ պահանջին:

Հ.Գ. Հարգելի պարոն Իշխանյան, որպես երկրաբանը երկրաբանին դիմելով,
անկեղծորեն ցանկանում եմ Ձեզ «գոտեպնդվել»՝ ինչպես ասվում է Ձեզ հայտնի "Геологи" երգում: Եվ հիշեցնել ևս մի հատված նույն երգից. «Կյանքում էլ մենք կարող ենք թանկագին հանքաքարը տարբերել դատարկ ապարից»:

ՀՀ, ք. Երևան, ԵԿՔԿՀ