«Փորձում էին տղայիս սիրտը աշխատեցնել, դրանից հետո տեսա, որ այդ ապարատներն անջատեցին...». արցախցի կինը` ադրբեջանական ռազմական հանցագործությունների մասին (տեսանյութ)
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ արցախցի Գոհար Հովյանը պատմում է, թե ինչպես է Ադրբեջանի կողմից ռազմական հանցագրծությունների հետևանքով մահացել իր 16-ամյա որդին:
«Ստեփանակերտի հիվանդանոց գնացինք, մեզ տարան, դիմացս մեծ տղաս էր, փորձում էին սիրտը աշխատեցնել, դրանից հետո տեսա, որ այդ ապարատներն անջատեցին ու գոռացի՝ երեխուս փրկեք, էդ ժամանակ ինձ տարան KT-ի (համակարգչային տոմոգրաֆիա)»:
Տեսանյութում ինքը` Արման Թաթոյանը ներկայացնում է, թե ինչպես էր ադրեբջանական կողմը 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի խոշոր համայնքները միմյանցից մեկուսացնելու միջոցով քաոս ստեղծել:
Տեսանյութն` այստեղ