Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

«Հիմա Էդվարդն էլ Վաղոյի մոտ է ու արդեն գիտի, թե ինչ էր ուզում իրեն ասել ընկերը»... Վաղարշակն Ապրիլյանի առաջին զոհն էր

2016 թվականի ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի դպրոցի բակում զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը ծնունդով Հերհեր գյուղից է։ 

Նույն օրը դպրոցի բակում ծանր վիրավորում էր ստացել նաև նրա հարազատ եղբայրը` 10-ամյա Գևորգ Գրիգորյանը։ 

«Վաղարշակը տան ավագն էր, շատ էր կապված տատիկի ու պապիկի հետ, տատիկին խոստացել էր, որ բժիշկ է դառնալու»։ Վաղարշակի ու Գևորգի հորաքույր Քնար Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ Գևորգը օրեր անց հիվանդանոցում է իմացել եղբոր կորստի մասին։

«Ու երբ այցի եկած լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ երազանք ունի, նա ասաց, որ բժիշկ է դառնալու։ Ընտանիքի անդամները հասկացան, որ դրանով Գևորգն ուզում էր Վաղարշակի կիսատ մնացած երազանքն իրականացնել»,- ասել է նա։ 

2016 թվականին Գրիգորյանների ընտանիքը տեղափոխվել է Շուշի։ Հորաքրոջ խոսքով, երեխաների համար չափազանց ծանր կլիներ մնալ Ներքին Ճարտարում։ 2020 թվականին ընտանիքը Շուշիում թողեց իրենց տունն ու Վաղարշակի լուսանկարները, իսկ Ներքին Ճարտարում` Վաղարշակի հիշատակին կառուցված խաչքարը, 2023-ին՝ Վաղարշակի գերեզմանը՝ հայրենի Հերհեր գյուղում։

«Այդքան ծանր ապրումներից հետո, ընտանիքի համար դժվար ժամանակաշրջան է։ Գոնե գերեզմանին ծաղիկներ խոնարհելու հնարավորություն լիներ»,- վշտացել է Քնար Գրիգորյանը, ապա խոսել եղբոր որդու՝ Գևորգի հաջողություններից։ 

«Գևորգը շարունակեց երազանքի հետևից գնալ։ 2023 թվականին անվճար ընդունվեց Երևանի պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» բաժինը` իր երազանքին ձուլելով եղբոր` Վաղարշակի չիրականացված երազանքը։ Այժմ նա 1-ին կուրսի ուսանող է»։ 

Վաղարշակը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին զոհն էր։ Թշնամին առաջին հարվածով թիրախավորել էր դպրոցը, ճիշտ այն ժամին, երբ դպրոցականները դասի էին գնում։

Քնար Գրիգորյանը պատմել է նաև Վաղարշակի մտերիմ ընկերոջ՝ Էդվարդ Սարգսյանի մասին։

«Երկուսն էլ Հերհեր գյուղից էին, երկուսի հայրերը` ՊԲ սպաներ և ընտանիքներով տեղափոխվել էին Ներքին Ճարտար։ 2016թ ապրիլի 2-ին Վաղարշակը գնաց Էդոյին կանչելու, որ միասին դպրոց գնան, ասել էր՝ «կարևոր բան ունի ասելու»։ Էդվարդը դեռ պատրաստ չէր, չէր նախաճաշել։ Բայց երբ արկը պայթել է, նա առաջինն է գնացել Վաղարշակին փնտրելու»,- պատմել է Քնարը։ Ընկերները պատմել են, որ Էդվարդն իրեն չէր ներում, որ Վաղարշակի հետ չի գնացել և անընդհատ ուզում էր իմանալ, թե կարևոր ի՞նչ պիտի նրան ասեր։

«Էդվարդը հաճախ էր այցելում Վաղարշակի գերեզմանին։ Նրա ծննդյան օրը` հունվարի 19-ին, ու զոհվելու օրը` ապրիլի 2-ին, առաջինը միշտ նա էր այցելում։ Անցած տարի արդեն ժամկետային զինծառայող Էդվարդ Սարգսյանը չկարողացավ գնալ, բայց ծնողները նրա փոխարեն գնացին»,- Քնարը խոսքը թողել է կիսատ, ապա շարունակել․ «Հիմա Էդվարդն էլ Վաղոյի մոտ է»...

«Նա զոհվեց 2023-ի սեպտեմբերյան մարտերում և ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Վաղարշակի հարազատները նրա ծննդյան օրը Էդվարդի գերեզմանին են այցի գնացել` մտածելով, որ մտերիմ ընկերները կրկին միասին են և Էդվարդն արդեն գիտի, թե ինչ էր ուզում իրեն ասել Վաղարշակը»։