Նորվեգիայի կառավարությունը շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել փոխգործակցությունը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Վարչապետը շնորհավորել է տիկին Հովլանդին նոր պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է առևտրատնտեսական կապերի խորացումը, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով:
Բերգլյոտ Հովլանդը նշել է, որ Նորվեգիայի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ, և նշել, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: