Բաքվից արձագանքել են ՀՀ ԱԱԾ-ին՝ ականապատված բոլոր տարածքների ճշգրիտ քարտեզներին են սպասում
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե ակնկալում են, որ Հայաստանը կտրամադրի ականապատված բոլոր տարածքների ճշգրիտ քարտեզները։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է Ադրբեջանին փոխանցել Արցախի ականապատված հատվածների նոր քարտեզները։
Բաքվից հայտնել են՝ հայկական կողմից սպասում են ինչպես 2020 թվականից առաջ, այնպես ել հետպատերազմյան շրջանում ականապատված տարածքների ճշգրիտ քարտեզներին․ «Ադրբեջանական կողմը սպասում է ականապատ տարածքների վերաբերյալ մինչ այսօր ամբողջությամբ չփոխանցված ճշգրիտ քարտեզներին»։