9 % ասել եք՝ 9 % անում են․ քաղաքապետարաններ կան՝ ամեն ինչ անում են առավելագույն երթևեկելի վիճակ ապահովելու, Երևանինը ձգտում է նվազագո՛ւյն վիճակ ապահովել
«ՉԻ»-ն գրում է.
Նախօրեին Երևանի քաղաքապետարանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ, և «արվում է հնարավորը՝ ճանապարհներին նվազագույն երթևեկելի վիճակ ապահովելու համար»։
Այ սա իսկապես շատ անկեղծ պարզաբանում է։ Թե չէ անկապ քաղաքապետարաններ կան՝ ամեն ինչ անում են առավելագույն երթևեկելի վիճակ ապահովելու համար։ Իսկ Երևանինը ձգտում է ոչ թե առավելագույն, այլ նվազագո՛ւյն երթևեկելի վիճակ ապահովել։ Իսկ ընդհանրապես՝ Տիգրան Ավինյանը ճիշտ կանի, եթե հրահանգի մաքրել Երևանի փողոցների միայն 9 տոկոսը կամ փողոցների սառցե շերտի միայն վերին փոքրիկ հատվածը։ Չէ՞ որ Երևանի ընտրողների միայն 9 տոկոսն է քվեարկել նրա օգտին։ Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: