Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել 12 պաշտոնյայի

Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով պարզվել է.

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի փորձագետը, 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ն.Մ.-ի օժանդակությամբ 5 անձից ստացել է կաշառք՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու նպատակով: Մասնավորապես՝ փորձագետը, լինելով Սիսիան համայնքի գյուղերից մեկի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի հերթափոխում, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների 5 վարորդներից ստացել է մանր չափի կաշառք և թույլատրել նրանց ելքը՝ անցակետով:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մեկ այլ աշխատակից 2023 թվականի փետրվարի 23-ին վերոնշյալ տեսչական մարմնի գլխավոր մասնագետի հետ ընդգրկված է եղել Սիսիան համայնքի գյուղերից մեկի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի հերթափոխում: Նույն օրը կշռել է քաղաքացի Կ.Մ.-ի վարած ավտոմեքենան և պարզել, որ դրա երկրորդ սռնու բեռնվածությունը կազմել է 11․930 կիլոգրամ (սռնու վրա ընկած բեռնվածքի թույլատրելի զանգվածը 430 կիլոգրամով ավելի է եղել): Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց՝ վարորդից պահանջել է երկու բլոկ ծխախոտ, ինչին վարորդը համաձայնել է: Նույն թվականի մարտի 15-ին Մեղրիից Երևան երթևեկող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց, կաշառք ստանալու պատրվակով, պահանջել է հերթական անգամ ՀՀ գալուց իր համար բերել 5 տարա դիզելային վառելիք, ծխախոտ և 2 կիլոգրամ արևածաղկի սերմ: Կշռելով վերոնշյալ վարորդի վարած տրանսպորտային միջոցը՝ պարզել է, որ դրա ընդհանուր զանգվածը թույլատրելի 40․000 կիլոգրամից ավելի է 2․150 կիլոգրամով, այդ մասին հայտնել է վարորդին և վստահեցրել, որ իր կողմից այդ փաստը չի արձանագրվի: Մինչդեռ, փաստն արձանագրվել է գործընկերոջ կողմից,  կազմվել է իրավախախտում թույլ տալու մասին արձանագրություն:
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի ոստիկանը, ունենալով վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման պարտականություն, ընդգրկված լինելով նույն գյուղի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի վերակարգում, 2023 թվականի փետրվարի 20-ին գերբեռնված երեք ավտոմեքենաների վարորդներին թույլ է տվել առանց կշռման կետ մտնելու՝ շարժվել Երևան քաղաքի ուղղությամբ. մի քանի օր անց՝ վարորդներից մեկից ստացել է մանր չափի կաշառք:

Ճանապարհային ոստիկանության ծառայողներից մեկը,  2023 թվականի հունվարի 20-ին ընդգրկված լինելով վերոնշյալ հենակետի տարածքում իրականացվող շուրջօրյա ծառայությունում, տեղեկանալով, որ գերբեռնված բեռնատարներից մեկը  երթևեկում է Կապանից Երևան ուղղությամբ,  ծանրաքաշ մեքենաների կշռման տեսչական մարմնի կետ չմտնելու և կշռման արդյունքում  վարչական իրավախախտումը չբացահայտելու նպատակով, վարորդից ստացել է մանր չափի կաշառք և  թույլատրել վերջինիս՝ առանց կշռման կետ մտնելու՝ շարժվել Երևան քաղաքի ուղղությամբ: Միաժամանակ, ՃՈ ծառայողը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի անշարժ հենակետի՝ 2023 թվականի հունվարի 20-ի հերթափոխում ընդգրկված փորձագետին, համոզելու եղանակով դրդել է չկատարել ծառայողական պարտականությունը՝ չկազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 12 անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: