Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
«Հերիք է հայրենասիրություն քարոզեք... չկա հայոց պատմություն». ի՞նչ է հրահանգել Փաշինյանն ուսուցիչներին «կադրից դուրս»
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ֆահդ օդանավակայանի ուղղությամբ. կա 1 զոh և 8 վիրավnր3 սցենար առաջիկա մեկ տարվա համար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի ծրագրերի և ընդդիմության անելիքների մասինԿամ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես ՀՀ-ում անելիք չունեմ. ՓաշինյանԱլիևը պաշտոնից զրկել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչինՀրազդանի կիրճում երիտասարդը հափշտակել է քաղաքացու պայուսակը և դիմել փախուստի
Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան
Մենք պատրաստվում ենք պատերազմի․ որպեսզի այն տեղի չունենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարներին Կադրային ի՞նչ փոփոխություններ է արել Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ ՓաշինյանԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել էԵղանակը Հայաստանում. սպասվում է անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտԻրանն այսօր սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցում նավերի ուղղությամբ. խոցվել է 4 նավՍերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա և հետևել «Ծագող աստղեր» մրցաշարի ընթացքինՀԷՑ-ի բաժանորդ դառնալու հայտերի այս ահռելի աճը պայմանավորված է թե՛ տնտեսության աճով, և թե՛ ժամանակավոր կառավարման շրջանում նոր միացումների սակագների էական նվազեցմամբ. ՊետրոսյանԳծանշումներ են արվելու Դեմիրճյան փողոցում․ մեքենա չկայանելԱրմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել
Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, կծել իր մատը
Պրահայում հանդիպել եմ Կարել Հավլիչեկի հետ․ ՊապիկյանԺաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներինԵրևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան
Ճնշումների համակարգի «ճարտարապետը» փորձում է ներկայանալ որպես դրա դեմ պայքարի «գլխավոր հերոս»
Հոկտեմբերի 22-23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20։00-նԿարծում եմ՝ դա տեղի կունենա նոյեմբերին. Զելենսկին՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասինԿոտայքում հայտնաբերվել է համակարգչային հափշտակnւթյան, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդը (տեսանյութ)«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիրըՍարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքներըԴատախազը և քննիչը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել կալանքի տակ. հայտարարությունՏարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն. ԱբրահամյանՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը շատ բնակավայրերում լույս չի լինիԳեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ»Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Շուտով դուրս կհանենք». Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից․ «Ժողովուրդ»Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը8 միլիոն՝ աֆրիկացիներին Երևան բերելու համար. «Հրապարակ» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»3 օր առաջ սահմանը հատած ադրբեջանցին մոլորվել է. ձեռնարկվում են գործողություններ նրան վերադարձնելու համար . ԱԱԾ
Քաղաքականություն

«Արցախի վերաբերյալ էջը փակված չէ». Արթուր Խաչատրյանը ելույթ է ունեցել Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում

Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում հունվարի 22-ին ստորագրվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի և ՀՀ Սյունիքի մարզի միջև համագործակցության հաստատման վերաբերյալ հուշագիր։ Կարևոր այդ արարողությանը ներկա են գտնվել տեղական օրենսդիրներ, Հայ դատի Ամերիկայի կենտրոնական և Կալիֆոռնիայի նահանգային հանձնախմբերի պատասխանատուները, ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենկակից հայտնում են, որ Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև նահանգային-մարզային հարաբերությունների համագործակցության վերաբերեյալ աշխատանքները սկսվել են դեռևս 2022թ․ սկզբից, երբ փետրվարի 10-ին Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել էր համապատասխան բանաձև։ Հետագայում Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանն ընդունել էր նաև մեկ այլ հայանպաստ բանաձև՝ դատապարտելով Արցախի դեմ Ադրբեջանի շրջափակումն ու ագրեսիան, պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և Արցախի բարձրաստիճան ղեկավարներին, վերահաստատելով Արցախի ինքնորոշման իրավունքը և կոչ անելով գործուն քայլերով դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը։

Հունվարի 22-ի ձեռնարկը կազմակերպվել էր նահանգային օրենսդրի անդամ և հիշյալ բանաձևերի ընդունումն առաջնորդած Քրիս Հոլդենի, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների կողմից։

Իր խոսքում ՀՀ ԱԺ անդամ Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Քրիս Հոլդենին՝ հայամետ բանաձևերն առաջ մղելու համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնեց Կալիֆոռնիայի օրենսդիրներին և Հայ դատի հանձնախմբին՝ Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու այս պատմական ջանքերին աջակցելու համար:

Խաչատրյանն ընդգծել է, որ բանաձևերի ընդունումը «շատ կարևոր քաղաքական ուղերձ է աշխարհին, Ադրբեջանին և նրա հովանավոր Թուրքիային։ Չնայած Ադրբեջանի ագրեսիային, Արցախի վերաբերյալ էջը փակված չէ, Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, ինչպես աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ»։

Խաչատրյանը նաև անդրադարձել է Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիային և թշնամական գործողություններին․ «Կան մարդիկ, ովքեր կարծում էին, թե Ադրբեջանը հայի արյան ծարավը հագեցրել է Արցախի ցեղասպանական էթնիկ զտումներով և օկուպացիայով, բայց, ինչպես մենք կանխատեսել էինք, և տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, դա ակնհայտորեն այդպես չէ: Առաջադրելով նոր նպատակակետեր՝ Բաքուն այժմ մարտահրավեր է նետում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, որն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», սպառնում է Սյունիքի միջանցքով ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ, ինչպես նաև բացահայտորեն պահանջում է վերաշարադրել Հայաստանի Սահմանադրությունը»։

Խաչատրյանը բարձր է գնահատել նորաստեղծ հարաբերությունները Կալիֆոռնիայի և Սյունիքի հետ՝ նշելով, որ դա կօգնի տնտեսական և մշակութային ավելի ամուր կապերի զարգացմանը, ինչն օգտակար կլինի Սյունիքի համար,  որը, ադրբեջանական կողմից սահմանամերձ գյուղերի շարունակվող ռազմական օկուպացիայի և վերսկսման սպառնալիքների պայմաններում, շարունակում է մնալ վտանգի տակ։

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Քրիս Հոլդենը, Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հանձնախմբի անդամ Աիդա Դիմեջյանը, և կալիֆոռնիացի բազմաթիվ խորհրդարանականներ։

Հայ դատի հանձնախմբի հրավերով Արթուր Խաչատրյանը Կալիֆոռնիայից մեկնել է մայրաքաղաք Վաշինգտոն՝ ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։