ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցեր
Մամուլ

Ո՞ր Հայաստանում է ապրում «մի լավ բան» գրող Կարեն Անդրեասյանը. մի թարս հարց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևի Նիկոլ Փաշինյանի «100 փաստն» ընդօրինակելով՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում «Մի լավ բան» գրառումաշարք է սկսել: Դե, Փաշինյանի երևակայությունը հազիվ թե ունենան՝ պարբերաբար «100 փաստ» մոգոնելու համար, բայց օրը, օրումեջ մեկ «փաստ» մտածելն էլ է տարբերակ: Երեկ, օրինակ՝ ԲԴԽ նախագահը գրել է այն մասին, թե ինչքան լավը, անկախ ու անկողմնակալ է հայրենի դատարանը, առհասարակ, դատական համակարգը, ինչքան էլ «չկամները» քննադատում են: Հետաքրքիր է՝ այդ ո՞ր «զուգահեռ իրականության» մեջ է նա գտնվում: Ո՞ր Հայաստանում է նա ապրում:

Ի դեպ, նույն հարցը նաև էկոնոմիկայի նախարարին կարելի է տալ, որը զարմացած հարցնում էր լրագրողներին, թե որտեղի՞ց վերցրին, որ մարդիկ ավելի վատ են ապրում: Բայց, լավ, Քերոբյանի մասին հետո, չշեղվենք: Անդրեասյանի գրառման առիթը, երևի պետք է ենթադրել, մամուլում որպես «Գեբելսի գործ» անվանված պատմությունն է, երբ փաշինյանական վարչախմբի «պատժիչ համակարգը» որոշակի հետապնդում էր սկսել տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ: Բայց դատարանում այդ անեկդոտային «գործը», ինչպես ասվում է, փլուզվեց: Ինչևէ: Հիմա, պետք է ենթադրել, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դա հարմար առիթ է նկատել, որպեսզի «մի լավ բան» ասած լինի

Բայց մենք էլ «մի լավ բան»-ի հանգվույն «մի «թարս» հարց» տանք Կարեն Անդրեասյանին, որի գլխավորած հիմնարկը հրապարակային պարզաբանմամբ էր հանդես եկել քաղաքական բանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոցը չփոխելու մասին դատարանի որոշման վերաբերյալ, ըստ էության, խախտելով դատավարական էթիկայի նորմերը, եթե ոչ՝ գերազանցելով լիազորությունները: Այդ ինչպե՞ս է լինում, որ դատարանի որոշումը ավելի շուտ հայտնվում է ԲԴԽ-ի տրամադրության տակ, այլ ոչ թե՝ դատավարական կողմի, տվյալ դեպքում՝ մեղադրանքից պաշտպանվող կողմի: Առհասարակ, ինչի՞ է նման այդ դրսևորումը, երբ ԲԴԽ-ն հրապարակավ սկսում է հանրությանը համոզել, թե ինչքա՜ն ճիշտ է վարվել դատավորը, որ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու որոշում է ընդունել: Վերջապես՝ ո՞վ է այդ որոշումը տվել ԲԴԽ-ին, երբ դատավարության մասնակիցներին անգամ չէր ուղարկվել: Լավ, ընդունում ենք, հարցը մեկը չէր, բայց մի կոնտեքստում է, ուրեմն, ընդունեք որպես «մի «թարս» հարց» կամ հենց «մի լավ հարց»:

Հ.Գ.-Հա, ավելի լավ կլիներ՝ ԲԴԽ նախագահը հետևեր ԵԽԽՎ հերթական նստաշրջանի լիագումար նիստին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում