Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Հայոց բանակի դեմ արշավն ու ՊՆ պապանձվելը. Գեղամ Մանուկյանը հրապարակել է ՊՆ-ի և Դատախազության հետ նամակագրությունը

Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան» և որևէ կերպ արդեն մի քանի ամիս չի կարողանում արձագանքել Հայոց Բանակն արատավորող փաշինյանական աղմկարահույց հայտարարություններին: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության խպատգամավոր Գեղամ Մանուկյանը և հրապարակել իր հարցման պատասխանը ՊՆ-ից:

«Հայոց բանակի դեմ արշավն ու ՊՆ պապանձվելը

Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան» և որևէ կերպ արդեն մի քանի ամիս չի կարողանում արձագանքել Հայոց Բանակն արատավորող փաշինյանական աղմկարահույց հայտարարություններին։ Կամ չգիտի ինչ ասի, կամ էլ պարզապես չի ցանկանում իրականությունն արձանագրելով հայտարարել, որ Փաշինյանն անպատասխանատու սուտասան է։

Այս մասին բարձրաձայնել էի դեռ նախորդ տարի։ 2023-ի դեկտեմբերի 4-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին գրավոր հարցում էի ուղարկել, որ պարզեմ, թե 2023թ.-ի նոյեմբերի 24-ի մամուլի ասուլիսում Փաշինյանի հայտարարությունը, թե «այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից», ինչպես է արտահայտվել ՀՀ Զինված ուժերում։

Պապիկյանին ուղղել էի ընդհանուր վեց հարց։ Դրանց պատասխանելու համար օրենքով նախատեսված 5 օրվա փոխարեն Պապիկյանից պահանջվել էր քսան օր, իսկ արդյունքում ստացել էի 1 նախադասությամբ պատասխան՝ «ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ, քան տրվել է ՀՀ վարչապետի կողմից՝ չունի»:

Ուշագրավ է, որ գլխավոր դատախազությունը նույն «5-րդ շարասյան» մասին հարցմանս, թե Փաշինյանի նշած այլ պետությունների շահերին ծառայելու, ասել է թե՝ լրտեսության հոդվածով քանի քրեական գործ է հարուցվել 2021-2023 թվականներին, ավելի հստակ էր պատասխանել՝ ընդամենը մեկ քրեական գործ է հարուցվել։ Ընդամենը ՄԵԿ քրեական գործ....Եվ դեռ պետք է ապացուցվի....

ՊՆ-ի դեպքում համառեցի. կրկին գրավոր հարցում ուղարկեցի՝ հիշեցնելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն Պապիկյանը ՊԱՐՏԱՎՈՐ է հարցերիս առանձնաբար պատասխանել, կետ առ կետ։ Էլի նախարարությունը տևական ժամանակ պապանձվել էր, անցնում էին օրերը, իսկ պատասխան չէին կարողանում գտնել։

Միայն հունվարի կեսին ստացա կրկնակի հարցման պատասխան-ծաղրանկար: Այս անգամ էլ Պապիկյանն իր առաջին պատասխանի բառերը հետ ու առաջ էր արել ու կրկին լեզուն կծել։ Պատասխանել է, թե «Փաշինյանի պատասխանից և պարզաբանումներից զատ, ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ և մեկնաբանություններ չունի»։

Հունվարի 28-ին Հայոց բանակի մասին դիֆերամբներ կձոնեն պաշտոնյաները, թե բարձրացնում են ԶՈւ հեղինակությունը։ Իսկ իրականում մեր անվտանգության երաշխավորի դեմ թշնամական հարձակումներն անդադար շարունակվում են։ Եթե սահմանում թշնամին դիպուկահար ու այլ զենքեր է կիրառում, ապա ներսում թշնամական այլ, ավելի ծանր զենք է գործում՝ կեղծիք, զրպարտություն, անպատասխանատու հայտարարություն։ Այդ զենքերը, ցավոք արդեն Փաշինյանի ձեռքում են գործում։

ՊՆ և դատախազության հետ ողջ նամակագրությունը կցում եմ»։