Մենք Հայաստանից ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ․ Բայրամով
Հունվարի սկզբին մենք Հայաստանից ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում հայտնել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այժմ մենք աշխատում ենք պատասխան առաջարկությունների վրա»,- ասել է Բայրամովը։