Սաշա Կատվալյանը նշանակվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն
Սաշա Կատվալյանը նշանակվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ , հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Մինչ այդ Կատվալյանը նախկինում զբաղեցրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, այնուհետ՝ նշանակվել Երևանի քաղաքապետի խորհրդական: