Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Արցախի թեմայի հետ առնչվող ցանկացած անձ հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան
Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում
Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. պաշտպան
Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ
«SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ
Արմավիրի բանտից ցմահ դատապարտյալի են ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց. Armlur
Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել
Գիշերն ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Թալինի մի շարք բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, խափանվել է էլեկտրամատակարարումըԹուրքիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՎնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Volkswagen Tuareg»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և գլորվելով հայտնվել ձորում․ կա զnh
Մրցույթից դուրս մնացած դիմորդների համար ԳԹԿ-ն մի քանի օրից կկազմակերպի լրացուցիչ մրցույթ՝ թափուր տեղերի համար
Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»
Ռուսաստան ժամանած միգրանտներին կպարտավորեցնեն անմիջապես հեռախոս գնել
Ի՞նչ իմաստ ունի վարկանիշներ որոշել, ներթիմային ընտրություններ անել, եթե ցուցակի 96-րդ համարը պետք է ԱԺ-ում կարևոր պաշտոն զբաղեցնի. «Հրապարակ»
Մոսկվայում Wildberries-ի պահեստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 24 մարդ վիրավորվել է
Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ»ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունԱրցախի նախագահի և ԱԺ նախագահի ընտրությունների վերաբերյալ քննարկումներ կլինեն. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում». «Փաստ»Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. թափառող շներին, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է այլ հիվանդության հետազոտությունը. «Փաստ»Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. «Հրապարակ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ» Վերևից «վիզ են դրել» «կեղտ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ Միջնորդությունները մասնակի բավարարվել են. հայ գերիների գործով ավարտվել են կողմերի ելույթները Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Ռուսաստանը բողոք է ներկայացրել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան
Քաղաքականություն

Նոր Սահմանադրության ընդունման առաջարկությամբ կարող է հանդես գալ բացառապես նոր իշխանությունը. «Արդար Հայաստան»

«Արդար Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. 

«Գործող իշխանությունը շրջանառության մեջ է դրել նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության գափափարը։

Ինչպես 2022 թվականին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի միջոցով, այնպես էլ այժմ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման օգտին, թեև ակնհայտ է, որ «Նոր սահմանադրության» ընդունման անհրաժեշտությունը կարծես թե պայմանավորված է բոլորովին այլ իրողություններով, մասնավորապես՝ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներով, որի նպատակն է հիմնովին խարխլել երրորդ Հանրապետության հիմնադրման հիմքում դրված համազգային նպատակներն ու արժեքները։

Գործող սահմանադրության ընդունման ժամանակ նախորդ քաղաքական վարչակազմն այդպես էլ չտվեց նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության իրավաքաղաքական հիմնավորումը, և աներկբա է, որ 2015թ. նոր սահմանադրության ընդունմամբ իրականացվեց պետության ապագայի նկատմամբ էժանագին և կասկածելի խաղադրույք՝ անորոշ ելքով, իսկ պատմության նկատմամբ՝ անընդունելի քաղաքական սպեկուլացիա, որի դառը պտուղները քաղում ենք այսօր:

Նիկոլ Փաշինյանը հավակնում է գերազանցել իր նախորդին՝ վերջնականապես ականապատելով մեր ինքնիշխանությունն ու պետականությունը՝ շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը փլատակների տակ թողնելու հեռանկարով։

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի՝ նոր սահմանադրության ընդունման մտահղացումն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է, որ հանրաքվեին ԱՅՈ քվեարկի շուրջ 650 հազար մարդ, որի համար անհրաժեշտ է ունենալ գերլեգետիմություն, որն այս պահին Նիկոլ Փաշինյանն օբյեկտիվորեն չունի և դժվար էլ այլևս ունենա, հետևաբար՝ կարելի է վստահաբար պնդել, որ Փաշինյանի նախաձեռնած նոր սահմանադրության ընդունման գործընթացն ի սկզբանե կարելի է համարել տապալված։

Սակայն, սա չի նշանակում, որ հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է մատնվեն անգործության՝ վստահ լինելով, որ Փաշինյանի ձեռնարկած պատմության ու պետականության դեմ ուղղված վտանգավոր էքսպերիմենտը այսպես թե այնպես ձախողված է։

«Արդար Հայաստան» կուսակցության համոզմամբ, միայն որակապես նոր իշխանությունը կարող է ձեռնարկել նոր սահմանդրության ընդունման գործընթաց, իսկ եթե, այնուամենայնիվ, գործող իշխանությունը հանդես կգա նման նախաձեռնությամբ, ապա քաղաքական տեսանկյունից ճիշտ ու ազնիվ կլինի ժողովրդի առաջ հանդես գալ պատասխանատու հայտարարությամբ, որ «Նոր Սահմանադրության» չընդունման դեպքում իշխանությունը պետք է ներկայացնի հրաժարական, որից հետո պետք է նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Արդար Հայաստան» կուսակցությունը հանձն է առնում քաղաքական խորհրդատվությունների միջոցով բյուրեղացնել համակիր ուժերի ու անհատների ջանքերն ու ռեսուրսները՝ գործող իշխանության կողմից մեկնարկած գործընթացը չեղարկելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ պետականաշինության ներկա փուլում, երբ դեռևս Հայաստանի գլխին կանգնած է պատերազմի վտանգը, և իրական ու արժանապատիվ խաղաղության պայմանագիր կնքված չէ, երբ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, երբ քաղաքական համակարգն առողջ չէ, երբ պետության անվտանգային միջավայրը բավականին փխրուն է, իսկ պաշտպանական համակարգը՝ խաթարված, երբ պետությունը շարունակում է մնալ շրջափակման մեջ և հաղթահարված չեն էներգետիկ անվտանգության հետ կապված խոչընդոտներն ու դրանցով պայմանավորված արտաքին քաղաքական ազդեցությունները, երբ քաղաքական վերնախավն ու հասարակությունը պատրաստ չեն Խորհրդարանական կառավարման համակարգին, ապա որակապես նոր իշխանության պայմաններում է միայն հնարավոր կազմակերպել սահմանադրական փոփոխություններ՝ վերականգնելով կիսանախագահական կառավարման համակարգը՝ հիմքում դնելով «Ուժեղ նախագահ», «Ուժեղ կառավարություն, «Ազդեցիկ ու հեղինակավոր օրենսդիր իշխանություն», «Իրապես անկախ ու անկաշառ դատական համակարգ» գաղափարաբանությունը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ Հայաստանում անհրաժեշտ է հաստատել ու ամրապնդել սահմանադրականության փիլիոսփայությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ գործող իշխանությունն այլևս չունի այն լեգետիմությունը, որն անհրաժեշտ է մեր երկրում իրականացնել բովանդակային ու խորքային փոփոխություններ։

Գործող իշխանությունը նախորդ 6 տարիների ընթացքում, ըստ էութան, մսխեց հնարավոր բոլոր միջոցները՝ մեր հանրային կյանքը որակապես փոխելու համար և այլևս կենսունակ չէ խորքային ու ռազմավարական փոփոխություններ իրականացնել»։