Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Պ.գ.թ. Արման Մալոյանը ներկայացրել է «Հայոց պատմություն» 7-րդ դասագրքում նոր սխալներ և վրիպումներ

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը ներկայացրել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում առկա մասնագիտական սխալների ու վրիպումների երկրորդ մասը.

«Դիտարկումներ – 2.
Հայոց պատմություն: 7-րդ դասարանի դասագրքի (Սմբատ Հովհաննիսյան, Երևան, «Մասնակցային դպրոց» ԿՀ, 2023, 176 էջ) վերաբերյալ

Ս/թ հունվարի 21-ին հեռարձակված Հայոց պատմության դասագրքի թերությունների ու առավելությունների վերաբերյալ Միքայել Բադալյանի և Սմբատ Հովհաննիսյանի բանավեճի ժամանակ, ի պատասխան Մ. Բադալյանի արած այն դիտողության, թե դասագիրքը սխալաշատ է, Ս. Հովհաննիսյանը մարտնչող կեցվածքով հակադարձեց, թե սխալներն այնքան էլ շատ չեն: Պ-ն Հովհաննիսյան, ըստ Ձեզ, որքա՞ն պետք է լինի դասագրքում մասնագիտական սխալների ու անճշտությունների թիվը, որ Դուք դրանք շատ համարեք:

Ստորև ներկայացնում ենք մեր դիտարկումների ու մեր կողմից նկատված մասնագիտական սխալների ու վրիպումների երկրորդ մասը:

Այսպես.
1. Էջ 36-ի նյութում խոսվում է «ֆրանսիացի ասուրագետ Ստանիսլավ Գյուարի» և «անգլիացի աշշուրագետ Արչիբալդ Սեյսի» մասին։ Եթե ասուրագետը և աշշուրագետը տարբեր մասնագիտություններ են, ասեք՝ իմանանք, իսկ եթե՝ ոչ, ապա ցանկալի է, որ դասագրքում ուղղագրության միօրինակություն պահպանվի:

2. «Այդ ընթացքում սկսվեց Վանի թագավորության ընդարձակման շրջանը։ Այն արդեն պատրաստ էր վճռական ճակատամարտի մեջ մտնելու Ասորեստանի հետ՝ Արևելյան Ասիայում առաջնորդության, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան կողմով անցնող հիմնական առևտրային ուղիներում գերիշխանության համար» (էջ 39):

«Տևական մի շրջան Վանի թագավորության գերիշխանությունն Արևելյան Ասիայում հակազդեցության չէր հանդիպում» (էջ 40):

Երբ ԵՊՀ-ում հեղինակի հետ կայացած հանդիպման ժամանակ ես Ս. Հովհաննիսյանին հարցրի, թե ո՞րն է Արևելյան Ասիան, ի՞նչ երկրներ է ընդգրկում, նա ընդամենը պատասխանեց՝ «նոր տերմին» է, առանց մանրամասնելու, թե ո՞ր երկրներն է ընդգրկում այդ «նոր տերմինը»:

Պ-ն Հովհաննիսյան, Արևելյան Ասիան այնքան էլ նոր տերմին չէ. ըստ Հայկական սովետական հանրագիտարանի՝ այն « ...ընդգրկում է ԽՍՀՄ և ՉԺՀ արևելյան մասը, ԿԺԴՀ, Հարավային Կորեան և Ճապոնիան» (ՀՍՀ, հտ. 2, Ե., 1976, էջ 32): Այսպիսով, ըստ Ս. Հովհաննիսյանի, Վանի թագավորությունը տևական մի ժամանակաշրջան եղել է Արևելյան Ասիայում գերիշխող տերություն: Հավանաբար հենց այս ժամանակներից են Հին Չինաստանում թագավորներին «վան» անվանումը տվել:

3. «Երկաթի օգտագործումը հանգեցրեց երկաթե գութանների կիրառմանը, ինչը հնարավորություն տվեց հերկել բազմաթիվ չօգտագործված հողատարածքներ» (էջ 48, Վանի թագավորության տնտեսությունը): «Ոռոգելի տարածքների վարն ու հերկը կատարվել են երկաթե խոփ ունեցող արորներով» (էջ 68, Երվանդական Հայաստանի տնտեսությունը): «Հեղաշրջիչ նշանակություն ունեցավ արորին փոխարինած գութանը, որի ամուր երկաթյա խոփը թույլ էր տալիս հեշտությամբ մշակել նախկինում չմշակվող խոպան հողերը» (171-172, Բագրատունյաց Հայաստանի տնտեսությունը և քաղաքները): Պ-ն Հովհաննիսյան, խնդրեմ բացատրեք, ինչպես եղավ, որ Վանի թագավորությունում երկաթե գութաններ էին կիրառում, Երվանդական Հայաստանում՝ «վարն ու հերկը» կատարվում էին երկաթե խոփ ունեցող արորներով, բայց Բագրատունյաց Հայաստանում հեղաշրջիչ նշանակություն ունեցավ արորին փոխարինած գութանը:

4. «Ոռոգելի տարածքների վարն ու հերկը կատարվել են երկաթե խոփ ունեցող արորներով» (էջ 68): Ցանկալի է, որ Ս. Հովհաննիսյանը բացատրի, թե ի՞նչ տարբերություն վարի ու հերկի միջև:
5. «Վերջինս (Սամոսը կամ Շամը – Ա.Մ.) նաև իր անունով դրամներ էր հատում, որոնք մինչ օրս հայտնի ամենահին հայկական մետաղադրամներն են» (էջ 61): Սամոսի հատած դրամները մեզ հասած առաջին հայկական արքայական դրամներն են, իսկ մեզ հայտնի ամենահին հայկական մետաղադրամները հատել են Երվանդ II սատրապը և Տիրիբազը (տե՛ս Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1971, էջ 690):

6. «Ք. ա. 83 թ. գրավեցին Սելևկյանների մայրաքաղաք Անտիոքը, որը դարձավ Տիգրան Մեծի գլխավոր վարչական կենտրոնը Լևանտում» (էջ 81): Նախ՝ ոչ տեղին ու ժամանակավրեպ է այս ժամանակաշրջանի մասին խոսելիս Լևանտ տերմինի կիրառումը, քանզի այն ֆրանսիական (կամ իտալական) անվանում է, հետևաբար շատ ավելի ուշ ժամանակների է վերաբերում, ապա՝ դասագրքում հեղինակը չի տալիս այս տերմինի բացատրությունը:

7. «Հայտնի են Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու հեղինակած «Աշխարհացույց»-ները, որոնք եզակի աշխատություններ են» (էջ 154): «Նկատենք, որ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը», հիմնված լինելով Մովսես Խորենացու «Աշխարհացույցի» վրա, նաև ճշգրտել ու լրացրել է այն» (էջ 154): Պ-ն Հովհաննիսյան, փաստորեն, ըստ Ձեզ, տարբեր են, կան և՛ Խորենացու Աշխարհացույց, և՛ Շիրակացու աշխարհացույց: Դասագրքում նման միտք գրելուց առաջ, թերևս, պետք էր ուշադիր կարդալ ականավոր պատմաբան Բաբկեն Հարությունյանի ուսումնասիրությունը, որտեղ հեղինակը համոզիչ և սպառիչ կերպով ապացուցել է, որ. ««Աշխարհացոյց»-ի քննությունը ցույց է տալիս, որ այն իրոք ստեղծվել է 5-րդ դարում և նրա հեղինակը պատմահայր Մովսես Խորենացին է: Հայ աշխարհահռչակ գիտնական Անանիա Շիրակացին «Աշխարհացոյց»-ի հեղինակը չէ և չէր էլ կարող լինել։ Ըստ արժանվույն գնահատելով նրա վիթխարի վաստակը Հայաստանում բնական գիտությունների զարգացման ասպարեզում՝ պետք է նշել, որ ոչ մի փաստ, եթե չհաշվենք «Աշխարհացոյց»-ում տեղ գտած մի շարք ընդմիջարկությունները, չի խոսում նրա հեղինակության օգտին։ «Աշխարհացոյց»-ի ձեռագրերում որպես կանոն հեղինակ է հիշվում Պատմահայրը, սակայն չկա ոչ մի ձեռագիր, որը հաստատեր Անանիա Շիրակացու հեղինակ լինելը։ «Աշխարհացոյց»-ը որոշ խմբագրման ենթարկվել է Անանիա Շիրակացու կողմից, թե ոչ հարցին հնարավոր չէ դրական կամ ժխտական պատասխան տալ նյութի բացակայության պատճառով»: (տե՛ս Բ. Հարությունյան, «Աշխարհացոյցը» և չորս Հայքերի խնդիրը», Երևան, 1997, էջ 102-103:

8. «Իր վեհությամբ հատկապես աչքի է ընկել մայրաքաղաք Անիի Մայր տաճարը, որը կառուցել է Մանուելի աշակերտ Տրդատ ճարտարապետը» (էջ 175): Նշենք, որ մասնագիտական որևէ մենագրության կամ սկզբնաղբյուրի մեջ մեզ չհաջողվեց որևէ վկայություն կամ ակնարկ գտնել այն մասին, որ Տրդատ ճարտարապետը աշակերտել է Մանուել ճարտարապետին: Հայտնի է, որ Մանուել ճարտարապետը ստեղծագործել է X դ. առաջին կեսին, իսկ ըստ Կ. Հովհաննիսյանի՝ Տրդատը ծնվել է մոտավորապես 940-ական թթ. (տե՛ս К.Л. Оганесян, Зодчий Трдат, Ереван, 1951, с. 38): Նույնիսկ եթե ընդունենք, որ մանկահասակ Տրդատը կարող է հանդիպած լինել Մանուել ճարտարապետին, այնուամենայնիվ Մանուելին աշակերտելու պնդումը խիստ թեական է ու ապացուցման կարոտ:

Այսքանով, սակայն, չեն սպառվում խոտելի ու խոտանելի դասագրքում եղած մասնագիտական սխալները, վրիպումներն ու անճշտությունները: Հուսանք, որ մեր կատարած դիտարկումները հաշվի կառնվեն դասագրքի լրամշակման դեպքում և կնպաստեն դասագրքի որակի բարելավմանը, իսկ հեղինակն էլ, վերջապես, կընդունի այս դասագրիքը խոտանելու հրատապությունը»։