Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ -ում հաշվառելիս ՆԳՆ-ն նրանց հանում է Արցախի հաշվառումից. պահանջում են վերացնել արատավոր պրակտիկան

Արցախից բռնի տեղահանված 42.809 քաղաքացու` ՀՀ տարբեր բնակավայրերում հաշվառելուց առաջ, հանել են իրենց նախկին բնակավայրի հաշվառումից: Այսօր նման հայտարարությամբ են հանդես եկել՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքներով զբաղվող մի շարք ՀԿ-ներ։ Նրանք բաց նամակով դիմել են ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ պահանջելով վերացնել այդ արատավոր պրակտիկան։

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ձեզ ենք ուղղում այս միասնական նամակը, որպեսզի բարձրաձայնենք Արցախից դեպի ՀՀ տարածք բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառման գործընթացում թույլ տրված բազմաթիվ խախտումները:

Ըստ մեր կազմակերպությունների հավաքագրած տվյալների` Արցախից բռնի տեղահանված 42.809 քաղաքացու` ՀՀ տարբեր բնակավայրերում հաշվառելուց առաջ հանել են իրենց նախկին բնակավայրի հաշվառումից:

Հարկ ենք համարում նշել, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ բնակչության ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմինը (ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայություն) լիազորված է իրականացնել միայն ՀՀ-ում բնակվող անձանց՝ ըստ բնակության վայրի հաշվառում: Իսկ ինչպես հաշվառումը, այնպես էլ հաշվառումից հանելը իրականացվում է միայն ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերից:

Ընդ որում, ըստ նույն օրենքի՝ անձը կարող է ունենալ մշտական բնակության միայն մեկ վայր: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում եւ հայտարարում է որպես իր կացարան: ՀՀ-ում մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:

Նույն օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների վերլուծությունից երեւում է, որ անձի կողմից հաշվառման հասցեն փոխելու դիմում ստանալիս կենտրոնական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Օրենքում բացակայում է որեւէ դրույթ, որը լիազորում է Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմնին՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայությանը, ՀՀ տարածքից դուրս գտնվող բնակության վայրերից անձին հաշվառումից հանելու վերաբերյալ: Առկա չէ նաեւ այդ մասին սահմանված ընթացակարգ: ՀՀ կառավարության 14 հուլիսի 2005 թվականի N 1231-Ն որոշմամբ (բաժին 3) սահմանվում են բնակչության ռեգիստրում հաշվառումից հանելու դեպքերը, որոնք վերստին վերաբերում են բացառապես ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերում հաշվառումից հանելուն:
Վերը նշվածը վերստին ցույց է տալիս հաշվառման եւ հաշվառումից հանելու գործընթացի՝ միայն ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերի/կացարանների մասով իրականացվելու հնավորությունը:

Սակայն Արցախից բռնի տեղահանված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ (փախստական) ստացած անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս լիազոր մարմինը վերջիններիս հանում է ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից:

Նույն վարքագիծը չի դրսեւորվում, սակայն, ՀՀ-ում մշտական բնակություն հաստատած այլ օտարերկրացիների եւ փախստականների նկատմամբ:

ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող այլ անձանց համար սահմանված չէ ՀՀ-ում հաշվառվելիս այլ երկրի տարածքում վերջինիս հաշվառման հասցեից հանելուն վերաբերող որեւէ օրինական ընթացակարգ, նույն մոտեցումը պետք է լինի նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց նկատմամբ:

Հակառակ դեպքում, չարաշահվում են ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված՝ օրինականության եւ պետական մարմինների՝ միայն այնպիսի գործողություններ կատարելու սկզբունքը, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ինչպես նաեւ Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված՝ խտրականության արգելքի սկզբունքը, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ վարչարարության օրինականության, 7-րդ հոդվածով սահմանված՝ կամայականության արգելքի սկբունքները, քանի որ լիազոր մարմնի կողմից ցուցաբերվում է տարբերակված մոտեցում նույնական հանգամանքներով դեպքերի նկատմամբ:

Հաշվի առնելով վերը գրյալը՝ հորդորում ենք Ներքին գործերի նախարարությանը.

- դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական

ռեգիստրում հաշվառելիս ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի)
տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան:

- սեփական նախաձեռնությամբ վերացնել Արցախից մինչեւ այժմ բռնի
տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի(Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու վերաբերյալ անձնագրերում կատարված նշագրումները:

Նշված կետերը չբավարարելու դեպքում, եթե լիազոր մարմինը անվավեր չճանաչի իր կնիքով հաստատած հաշվառումից հանելու փաստաթղթերը, մենք ստիպված ենք լինելու կոլեկտիվ հայց ներկայացնել դատարան:

Հարգանքով,
«Հանուն Հադրութի» ՀԿ Լ. Հայրիյան
«Շուշիի դեօկուպացիա» Վ. Կարապետյան
«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ Դ. Եղիազարյան
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ Կ. Մովսիսյան
«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ Դ. Առուստամյան
«Արցախի Թեքեյան մշակութային միություն՛» ՀԿ Ն. Մարտիրոսյան
«Արցախի Թեքեյան մշակութային միություն՛» ՀԿ Ա. Թովմասյան
«Կենդանիների պաշտպանություն Արցախում» ՀԿ Գ. Առստամյան