Լիբանանը պատրաստ է բանակը տեղակայել Իսրայելի հետ սահմանինԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին«Օրրան»-ի երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սաների հետԱմբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը՝ Ֆրանսիայի դեսպանինԻրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել բանակցությունների տապալման կամ նոր հարվածի դեպքում. Իսրայել ԿացՏարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացիՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժըՌուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնացը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Կոնգրեսի հետ Իրանի վերաբերյալԱրման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըԱվտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավորԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրինՉարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան«Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա». Փաշինյան (տեսանյութ)Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՀունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ․ փակեք փողոց նայող պատուհաններըՄխիթար Հայրապետյանը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցերԳր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԿատարում պահվող իրանական ակտիվներից 6 միլիարդ դոլարը կապասառեցվի. Մասուդ ՊեզեշկիանՓոխնախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԻսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակությունԲելառուսը Ուկրաինային զգուշացրել է պատասխան հարված հասցնել ներխուժման դեպքումՊաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ
Տաշիր Սամոյի քրոջ տղան՝ Հայկ Իգնատյանը ներքին կարգով ՔՊ-ի ջրաղացին ջուր է լցնում
Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմՎաղը լույս չի լինի 5 մարզի և Երևանի 2 վարչական շրջանի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ընդգրկվել է աշխարհի լավագույն դպրոցների թոփ 10-ումՀունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԿիևի ռեժիմի փրկությունը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում. ՊուտինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները կայուն են Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովԻրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱղետալի երկրաշարժից օրեր անց Վենեսուելայում փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերում 9 ամսական երեխային ու նրա մորը«Օրրանի» երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը՝ սաներին իսկական տոն պարգևեցԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել առաջիկա օրերին զերծ մնալ փոխադարձ հարվածներից«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԳյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը
Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը միջնորդություն է ներկայացնում հայցային վաղեմություն կիրառելու մասին. 168.am
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՃիշտ եք անում, որ բանի տեղ չեք դնում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչմանը․ ԴանիելյանՆախորդ շաբաթ վթարների հետևանքով զոհվել է 9 մարդԻսրայելը գործողության ընթացքում սպանել է «Իսլամական Ջիհադի» անդամիԴժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին
Հասարակություն

Նշված մոտեցումը կրելու է շարունակական բնույթ»․ 13 քննիչ է ազատվել աշխատանքից

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«2023 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն, գործադրելով իր ներքին վերահսկողության գործիքակազմը, էական աշխատանքներ է կատարել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) կարգապահության ամրապնդման, կարգապահական խախտումների կանխարգելման, հայտնաբերման, խափանման և բացահայտման ուղղությամբ:

Մասնավորապես, այս ոլորտում կատարված աշխատանքների ամփոփման արդյունքների համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում, ինչպես  ՀՀ քննչական կոմիտեի մարմիններից և ստորաբաժանումներից, ՀՀ դատախազությունից ստացվել է  ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս, առերևույթ քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու և կարգապահական միջոց կիրառելու հարցը քննարկելու վերաբերյալ ընդհանուր 1196 միջնորդություն, որոնցով իրականացվել է 493 նախնական ուսումնասիրություն և 83 ստուգում։ Լուծվել է նախորդ տարվանից փոխանցված 72 նախնական ուսումնասիրության ընթացք:

Ընդհանուր առմամբ նշված միջնորդությունների հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից, ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 67 (2022թ.՝ 35) անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին 57 (2022թ.՝ 24) միջնորդություն:

Հարուցված այս 57 կարգապահական վարույթների արդյունքում՝ ՀՀ ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնող 67 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից՝

3-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն»,

47-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն»,

1-ի նկատմամբ՝ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով»

3-ի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով»,

13-ի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում կարգապահական տույժի տեսակը:

Բացի այդ,  «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2.2 կետի կիրառմամբ՝ ՀՀ ՔԿ նախագահի հրամանով 48 դեպքով ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 92 անձի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժ:

ՀՀ ՔԿ նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովին ուղարկված 3 անձի վերաբերյալ 3 միջնորդության քննարկում տեղափոխվել է 2024 թվական։

Վերլուծությունը փաստում է, որ 2022թ․ համեմատ, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից առերևույթ քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու և կարգապահական միջոց կիրառելու հարցը քննարկելու վերաբերյալ ներկայացված գրեթե նույնաքանակ միջնորդությունների պայմաններում գրեթե կրկնակի ավելացել են ինչպես ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին ներկայացված՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունները, այնպես էլ դրանց  արդյունքում  կարգապահական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը։  

Հատկանշական է, որ ընդհանուր միջնորդությունների քանակը էականորեն չի ավելացել (ընդամենը 6%-ով) նախորդող տարվա համեմատ՝ այն պայմաններում, երբ քրեական վարույթների թիվը, քրեադատավարական նոր ընթացակարգերով պայմանավորված, գրեթե եռապատկվել է։ Այս միտումը քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումների, կարգապահական թերությունների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու, նման դեպքերին համաչափ արձագանքելու ՀՀ քննչական կոմիտեում որդեգրված քաղաքականության խստացման արդյունքն է, ինչի վկայությունն է կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցների քանակական աճը։

Այդ քաղաքականության նպատակն է խթանել նախաքննության որակի բարձրացումը, ինչպես նաև նախաքննության շրջանակներում դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության համար ապահովել ավելի բարձր երաշխիքներ։

Նշված մոտեցումը կրելու է շարունակական բնույթ»։