Ազատության մեջ եմ, ամեն ինչ կարգին է․ Կարեն Վանեցյանն արձագանքել է ձերբակալվելու մասին լուրերին
Oxoil Group հոլդինգի սեփականատեր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրը՝ Կարեն Վանեցյանը, РБК-ին հայտնել է, որ ազատության մեջ է․
«Ես ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է, գրասենյակն աշխատում է», - ասել է Վանեցյանը՝ նշելով, որ ոչ մի ձերբակալություն չի եղել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվել, որ Մոսկվայում ձերբակալել են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբորը՝ գործարար Կարեն Վանեցյանին։