Հորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով
Մամուլ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշեց, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պիտի ունենա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռևս 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները երկրում հաճախակի փոխվեն»: Դրանից հետո, նաև դրանից առաջ նա ժամանակ առ ժամանակ խոսում էր միայն սահմանադրական փոփոխությունների մասին, ընդ որում, շեշտելով, որ կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չկա: Եվ ահա, վերջերս նա խոսեց նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին: Շատերը կարծում են, որ դրանով նա կատարում է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը, մասնավորաբար կապված նրա հետ, որ կհանվի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգի մասին: Հավանական է համարվում, որ Սահմանադրությունից հանվի Հայ առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակի մասին դրույթը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենի հետ միասին, Փաշինյանը փորձելու է սահմանադրական հանրաքվե անցկացնելով՝ խուսափել արտահերթ ընտրություններից: Բանն այն է, որ, մեր դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, Արևմուտքը ցանկանում է, որ Ալիևի նման Փաշինյանն էլ գնա ընտրությունների և ստանա լիարժեք լեգիտիմություն՝ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար: Ավելին, ցանկալի է համարվել արտահերթ ընտրություններն անցկացնել մայիսին, իսկ ֆորս մաժորի դեպքում՝ սեպտեմբերին: Սակայն Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ անհնար է նույնիսկ վարչական լծակներով ստանալ մեծամասնություն, ուստի ցանկանում է անցկացնել հանրաքվե՝ որպես վստահության յուրատեսակ քննություն: Հաշվի առնելով վերջին ընտրությունների փորձը՝ ընտրողների մասնակցության ցածր տոկոսի հետ կապված, ինչպես նաև լուրջ կասկածներ ունենալով հանրաքվեի արդյունքների առումով, մեր տեղեկություններով, Փաշինյանն իր թիմի «իրավաբանական համայնքին» հանձնարարել է գտնել «լազեյկաներ»՝ մինչ հանրաքվեն Սահմանադրության մեջ ԱԺ-ի միջոցով փոփոխություն անելու համար:

Մասնավորաբար, ցանկանում են փոխել 207-րդ հոդվածը, այսինքն, այն դրույթը, որ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Սակայն թե՛ այս ցանկությունը, թե՛ հանձարարությունը լուրջ մտահոգություն են առաջացրել իրավաբանների շրջանում. հարցն այն է, որ գործող Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին կետով այդ փոփոխությունը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում