ЗИЛ-ը «Աղաբաբյան» հյուրանոցի դիմաց բախվել է էլեկտրասյանը և կոտրել հետիոտնային անցման լուսացույցը
Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Մխիթար Մուրադյանը իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Աղաբաբյան» հյուրանոցային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը և հետիոտնային անցման համար տեղադրված լուսացույցին։
Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։