Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան
Մենք պատրաստվում ենք պատերազմի․ որպեսզի այն տեղի չունենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարներին Կադրային ի՞նչ փոփոխություններ է արել Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ ՓաշինյանԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել էԵղանակը Հայաստանում. սպասվում է անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտԻրանն այսօր սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցում նավերի ուղղությամբ. խոցվել է 4 նավՍերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա և հետևել «Ծագող աստղեր» մրցաշարի ընթացքինՀԷՑ-ի բաժանորդ դառնալու հայտերի այս ահռելի աճը պայմանավորված է թե՛ տնտեսության աճով, և թե՛ ժամանակավոր կառավարման շրջանում նոր միացումների սակագների էական նվազեցմամբ. ՊետրոսյանԳծանշումներ են արվելու Դեմիրճյան փողոցում․ մեքենա չկայանելԱրմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել
Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, կծել իր մատը
Պրահայում հանդիպել եմ Կարել Հավլիչեկի հետ․ ՊապիկյանԺաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներինԵրևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան
Ճնշումների համակարգի «ճարտարապետը» փորձում է ներկայանալ որպես դրա դեմ պայքարի «գլխավոր հերոս»
Հոկտեմբերի 22-23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20։00-նԿարծում եմ՝ դա տեղի կունենա նոյեմբերին. Զելենսկին՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասինԿոտայքում հայտնաբերվել է համակարգչային հափշտակnւթյան, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդը (տեսանյութ)«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիրըՍարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքներըԴատախազը և քննիչը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել կալանքի տակ. հայտարարությունՏարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն. ԱբրահամյանՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը շատ բնակավայրերում լույս չի լինիԳեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ»Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Շուտով դուրս կհանենք». Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից․ «Ժողովուրդ»Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը8 միլիոն՝ աֆրիկացիներին Երևան բերելու համար. «Հրապարակ» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»3 օր առաջ սահմանը հատած ադրբեջանցին մոլորվել է. ձեռնարկվում են գործողություններ նրան վերադարձնելու համար . ԱԱԾ ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ Էնրիկե
Քաղաքականություն

Զենքի էմբարգոն հանելով՝ Կանադան միայն քաջալերում է Էրդողանի ռեժիմին․ Հայ դատի Կանադայի հանձնախումբ

Հայ դատի  Կանադայի հանձնախումբը  դատապարտում է Կանադայի կառավարության վերջին որոշումը՝ Թուրքիային զենքի մատակարարման երկարամյա էմբարգոն չեղարկելու վերաբերյալ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, այս որոշումը տագնապալի մտահոգություններ է առաջացրել կանադահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Կանադայի հավատարմությունը մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանն ու արդարությանը։

Չնայած Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից 2019թ․ հոկտեմբերին Թուրքիային զենք վաճառելու մորատորիում սահմանելուն, կառավարությունը 2020թ․ գարնանը թույլ էր տվել L3Harris/WESCAM անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։ 2020թ․ սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ պատերազմ հայտարարելուց հետո, ի հայտ եկան էական ապացույցներ Թուրքիայի կողմից սարքավորումները դեպի Ադրբեջան անօրինական  տարանցելու վերաբերյալ, ինչը  խախտում էր Կանադայի հետ իր պայմանագրային պարտավորությունները և հանգեցրեց Ադրբեջանի կողմից կանադական արտադրության WESCAM տեխնոլոգիաների ապօրինի օգտագործմանը Արցախում խաղաղ բնակչության դեմ։ Ներքին հետաքննության և խորհրդարանական ստուգումների արդյունքում կառավարությունը 2021 թվականի ապրիլին չեղարկեց Թուրքիա արտահանման բոլոր թույլտվությունները։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ՝ Թուրքիան հետևողականորեն անտեսում է մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները և օրենքի գերակայությունը, պահպանում է պայմանագրային համաձայնագրերը խախտելու ռեկորդը: Զենքի էմբարգոյի վերացումը ոչ միայն հակասում է Կանադայի վաղեմի սկզբունքներին, այլև անտեսում է շարունակվող ագրեսիան և մարդու իրավունքների խախտումները, որոնք Թուրքիայի կողմից իրականացվում են տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ հայության նկատմամբ։

Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը խստորեն կոչ է անում վերանայել այս անխոհեմ որոշումը և սկզբունքային դիրքորոշում որդեգրել թուրքական կառավարության ռազմատենչության դեմ։ Զենքի էմբարգոն հանելով՝ Կանադան միայն քաջալերում է նախագահ Էրդողանի ռեժիմին, և անգամ ևս իրեն վտանգում է՝ մեղսակցություն ունենալ թուրքական ռեժիմի կողմից իրականացվող և հովանավորվող հանցագործությունների մեջ, որոնք սպառնում են հայերին, ինչպես նաև տարածաշրջանի այլ ժողովուրդներին: Նման քայլը մտահոգիչ ուղերձ է միջազգային հանրությանը և խաթարում է Կանադայի նվիրվածությունը մարդու իրավունքներին, խաղաղությանն ու արդարությանը:

Կանադայի կառավարությունը պետք է վերջ տա կեղծավորությանը և կարճաժամկետ քաղաքական նկատառումների փոխարեն առաջնահերթություն տա մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանն ու արդարությանը: Հայ դատի հանձնախումբը կառավարությանը կոչ է անում ականջալուր լինել կանադահայ համայնքի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանների մտահոգություններին։

Թեև ի գիտություն ենք ընդունել զենքի արտահանման թույլտվությունները չեղարկելու կամ կասեցնելու կառավարության որոշումը այն պարագայում,  երբ թուրքական կողմից չարաշահումների վերաբերյալ հավաստի ապացույցներ պարզվեն, մենք Կանադայի կառավարությանը կոչ ենք անում ընդհանրապես չեղարկել այս որոշումը և վճռական դիրքորոշում ընդունել թուրքական կառավարության ագրեսիայի դեմ՝ դրանով իսկ վերահաստատելով հավատարմությունը Կանադայի ժողովրդին բնորոշող սկզբունքներին: