«250 000 դրամով սա ջնջվում է և չի գնում ընկերներին». Գայանե Ավդալյանին փորձել են շանտաժի ենթարկել (լուսանկար)
Երաժիշտ Գայանե Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ ենթարկվել է շանտաժի:
Նա կցել է տելեգրամյան ալիքում ստացած նամակն ու կից գրել է.
«Հարգելի ընկերներ,
Ինչպես շատերը, ես էլ ժամեր առաջ ենթարկվեցի թելեգրամյան դրամաշորթության, շանտաժի հերթական խարդախությանը: Իմ նկարները ֆոտոշոփվում են, չտարածելու դիմաց պահանջում են գումար: Կցում եմ նամակներն ու օրիգինալ նկարները: Կխնդրեմ բոլորիդ տարածել հրապարակումը, որքան հնարավոր է իրազեկել ծանոթներիս ու ընկերներիս:
Գումարը, բնականաբար, փոխանցված չէ, շնորհակալ եմ Սամվել Մարտիրոսյանին խորհրդի համար:
Խնդրում եմ բարկացած սմայլիկներ չդնել փաստին:
Ամուր մնանք»: