Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Ովքեր են ՔՊ-ից ինքնաբացարկ են հայտնել. անուններ
Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև
Մշակույթ

Ամբերդն ընդգրկվել է Եվրոպայի «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում (լուսակարներ)

Ամբերդ պատմամշակութային արգելոցն ընդգրկվել է  «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում՝ որպես Եվրոպայի 11 ամենավտանգված ժառանգության վայրերից մեկը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Եվրոպա Նոստրան», Մշակութային և բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտն այսօր հայտարարել են Եվրոպայում գտնվող և 2024 թ․ «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները:

2024 թվականի Եվրոպայի 11 ամենավտանգված հուշարձաններն ու ժառանգության վայրերն են.

. Ամբերդ պատմամշակութային արգելոց, ՀԱՅԱՍՏԱՆ
. Դուրեսի հնավայր (Muret e Portës), ԱԼԲԱՆԻԱ
. Միդի պալատ (Palais du Midi), Բրյուսել, ԲԵԼԳԻԱ
. Աշխատավորների դասի բնակարաններ Ռուբե-Տուրկուենում, ՖՐԱՆՍԻԱ
. Կիկլադյան կղզիներ, Սիֆնոս, Սերիֆոս և Ֆոլեգանդրոս, ՀՈՒՆԱՍՏԱՆ
. Գեսատի Սուրբ Պետրոս եկեղեցի, Միլան, ԻՏԱԼԻԱ
. Սիենայի սինագոգ, ԻՏԱԼԻԱ
. Շտայնորտ պալատ, Հյուսիսային Մասուրիա, ԼԵՀԱՍՏԱՆ
. Հարավսլավիայի ժողովրդական բանակի տուն Շաբաչում, ՍԵՐԲԻԱ
. Սուրբ Գևորգ հունական ուղղափառ եկեղեցի, Ալթինոզու / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ
. Անտիոքի Երկաթե դարպաս, Անթաքիա / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ

«Եվրոպա Նոստրայի» գործադիր նախագահ, դոկտոր պրոֆ. Հերման Պարզինգերը հայտարարել է. «Ընտրված ժառանգության վայրերը վտանգված են քանդման, ոչ պատշաճ զարգացման, բնական աղետների կործանարար ազդեցության, անտեսման կամ ֆինանսավորման բացակայության պատճառով: Այս կարճ ցուցակը հրապարակելով՝ ցանկանում ենք աջակցության ուղերձ հղել այն ակտիվիստներին և տեղական համայնքներին, ովքեր խորապես նվիրված են այս վայրերը փրկելուն: Եվրոպայի ժառանգությունը պետք է պահպանվի ոչ միայն որպես մեր ընդհանուր անցյալի վկայություն, այլ նաև որպես կայունության,  համախմբված և խաղաղ ապագայի խթան։

Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի դեկան Շիվա Դուստդարն ասել է. «Մշակութային ժառանգությունը եվրոպական ինքնության, գրավչության և տնտեսական աճի համար հիմնական ռեսուրս է: Այս կարճ ցուցակը մեզ հիշեցնում է, թե որքան փխրուն է այդ ժառանգությունը, և որքանով ենք մենք դա ընդունում: Ինստիտուտը մեր վաղեմի գործընկեր Եվրոպա Նոստրայի հետ միասին․ ողջ Եվրոպայում ընդլայնում է այն տեղական համայնքների ջանքերը, որոնք գիտեն, որ մշակութային ժառանգության վայրերը փրկելը կօգնի այլ հրատապ մարտահրավերներ հաղթահարելուն։ Հույս ունենք գալիք սերունդների համար այս տեսարժան վայրերը վերականգնված և պահպանված տեսնել»:

Վերոնշյալ վտանգված ժառանգության վայրերը ընտրվել են միջազգային խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են պատմության, հնագիտության, ճարտարապետության, ամրակայման, նախագծերի վերլուծության և ֆինանսական փորձագետներ: 2024 թվականի «7 ամենավտանգված» ծրագրին վայրեր առաջադրել են անդամ կազմակերպությունները, ասոցացված կազմակերպությունները կամ Եվրոպա Նոստրայի առանձին անդամները, ինչպես նաև Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:

Ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր վայրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելն ու մշակութային արժեքը, ինչպես նաև այն լուրջ վտանգը, որին դրանք այսօր առերեսվում են։ Տեղական համայնքների ներգրավվածության մակարդակն ու պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի հանձնառությունը այս վայրերը փրկելու հարցում կարևորվել են որպես հավելյալ արժեքներ: Ընտրության մեկ այլ չափանիշ էր այս վայրերի ներուժը՝ որպես կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթան:

Եվրոպայում 2024 թվականի «7 ամենավտանգված» ժառանգության վայրերի վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլին։

«7 ամենավտանգված» ծրագիրը քաղաքացիական հասարակության՝ Եվրոպայի վտանգված ժառանգությունը փրկելու արշավի մի մասն է կազմում: Այն բարձրացնում է հասարակության իրազեկվածությունը, տալիս է անկախ գնահատականներ և հետագա գործողությունների առաջարկներ է անում: 2013 թ.-ին մեկնարկած այս նորարարական ծրագիրը վարում է Եվրոպա Նոստրան՝ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ունի նաև Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությունը: Ծրագրի մեկնարկից ի վեր ընտրվել են վտանգի տակ գտնվող 56 հուշարձաններ և ժառանգության վայրեր Եվրոպայի 31 երկրներից:

«Եվրոպա Նոստրան» եվրոպական քաղաքացիական հասարակության ձայնն է, որը նվիրված է մշակութային և բնական ժառանգության պահպանմանն ու տարածմանը: Ժառանգության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա է։ Աջակցում է պետական մարմինների, մասնավոր ընկերությունների և անհատների լայն ցանցին, որն ընդգրկում է ավելի քան 40 երկիր: Եվրոպայի ամենամեծ և ժառանգության ոլորտի ամենաներկայացուցչական ցանցն է և սերտ հարաբերություններ է պահպանում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների հետ:

Եվրոպա Նոստրան» իրականացնում է Եվրոպայի վտանգված հուշարձանները, վայրերը և լանդշաֆտները փրկելու քարոզարշավ՝ մասնավորապես «7 ամենավտանգված» ծրագրի միջոցով: Եվրոպական ժառանգության մրցանակներով / Եվրոպա Նոստրա մրցանակներով խրախուսում է բարձր որակն ու մեծ վարպետությունը: Եվրոպա Նոստրան ակտիվորեն նպաստում է ժառանգությանն առնչվող եվրոպական ռազմավարությունների և քաղաքականության սահմանմանն ու իրականացմանը՝ եվրոպական կառույցների հետ մասնակցային երկխոսության և Եվրոպական ժառանգության դաշինքի համակարգման միջոցով: «Եվրոպա Նոստրան» ղեկավարել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ընտրված եվրոպական համընկերությունը, որը վարելու է Եվրոպական ժառանգության կենտրոն փորձնական նախագիծը (2023-2025 թթ․): Այն նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված Նոր եվրոպական Բաուհուզ նախաձեռնության պաշտոնական գործընկերն է և հանդիսանում է Կլիմայի ժառանգության ցանցի առաջատար եվրոպական անդամ և աջակից:

Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը (EIB-I) ստեղծվել է ԵՆԲ խմբի (Եվրոպական ներդրումային բանկ և Եվրոպական ներդրումային հիմնադրամ) շրջանակներում՝ եվրոպական շահագրգիռ կողմերի և լայն հանրության հետ խթանելու և աջակցելու սոցիալական, մշակութային և ակադեմիական նախաձեռնություններին: Այն ԵՆԲ խմբի համայնքի և քաղաքացիության ներգրավման առանցքային հենասյունն է: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել http://institute.eib.org կայքում։

«Ստեղծագործ Եվրոպան» ԵՄ ծրագիր է, որն աջակցում է մշակութային և ստեղծագործական հատվածներին՝ հնարավորություն տալով մեծացնելու իրենց ներդրումը եվրոպական հասարակությունում, տնտեսությունում և կենսամիջավայրում: Ծրագիրը 2021-2027 թվականների համար 2,4 միլիարդ եվրո բյուջեով աջակցում է ժառանգության, կատարողական արվեստի, կերպարվեստի, միջգիտակարգային արվեստների, հրատարակչության, կինոյի, հեռուստատեսության, երաժշտության և տեսախաղերի ոլորտների կազմակերպությունների, ինչպես նաև տասնյակ հազարավոր արվեստագետների, մշակութային և տեսալսողական ոլորտի մասնագետների: