Ես չեմ ուզում փոխել հիմնը և զինանշանը. «ՔՊ» կուսակցությունը, խմբակցությունը և կառավարությունը մինչ այս պահը օրհներգը, զինանշանը փոխելու որոշում չունեն․ Ռուբինյան
Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք փոխել հիմնը և զինանշանը։ Ես չեմ ուզում փոխել հիմնը և զինանշանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և խմբակցությունը և կառավարությունը մինչ այս պահը օրհներգը, զինանշանը փոխելու որոշում չունեն։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։