Ովքե՞ր են մեղավոր Արցախի կորստի համար․ հարցում
NEWSPRESS.am-ը վերջերս հարցում է կատարել իր ընթերցողների շրջանում։ Հարցը ձևակերպված էր հետևյալ տեսքով՝
«Ըստ Ձեզ, ովքե՞ր են մեղավոր Արցախի կորստի համար»։
Պատասխանի նշված տարբերակները եղել են 4-ը՝
․ ՀՀ գործող իշխանությունը
․ ՀՀ նախկին իշխանությունները
․ Արցախի իշխանությունները
․ Այլ պետություններ
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 79 %-ը համոզված է, որ Արցախի կորստի համար մեղավոր է ՀՀ գործող իշխանությունը։ Հարցմանը մասնակցածների 10%-ի կարծիքով մեղավորը նախկին իշխանություններն են․ կամ, ինչպես այսօր հանդիպում ենք կենցաղային խոսակցության ժամանակ, այսպես ասած, նախկիններն են մեղավոր։
6%-ի կարծիքով, մեղավորը Արցախի իշխանություններն են, իսկ 5 %-ը համոզված է, որ, այնուամենայնիվ, Արցախի կորստի գործում այլ պետությունների մատը խառն է և մեղավորը հենց նրանք են։
Արմինե Մկրտումյան