Այսօրվա հանդիպմանը ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպմանը ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ հանդիպման ընթացքում հայկական կողմը փոխանցելու է երեք շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։