Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Երեխայի ծննդով պայմանավորված ո՞ր նպաստներից և ինչպե՞ս կարող են օգտվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար (պարտադիր պայման է ՀՀ-ում ունենալ բնակության վայրի հաշվառում)`
 
☑️ մայրության նպաստ,
☑️ երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
☑️ խնամքի նպաստ։
 
- Մայրության նպաստ։ Մայրության նպաստի իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող անձինք։ Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում վարձու աշխատող չեն և ԼՂ-ում չեն ստացել մայրության նպաստ, կարող են դիմել մայրության նպաստի նշանակման համար (որպես չաշխատող անձ)։
Չաշխատող անձանց դեպքում՝ նպաստի չափը ներկայում 172,500 դրամ է։
 
Նշենք, որ հայրենակիցներին ՀՀ-ում մայրության նպաստ նշանակելն ապահովող պարզեցված ընթացակարգեր են սահմանվել։ Ըստ այդմ, նպաստը նշանակվում և վճարվում է այն անձանց, ովքեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել են 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո՝ 140 օրվա ընթացքում։
 
- Եթե տեղահանված անձը նախածննդյան հսկողության է կանգնել (հաշվառվել) կամ ծննդաբերել է ԼՂ բժշկական կազմակերպությունում, ապա նրան մայրության նպաստ կնշանակվի, եթե համապատասխան տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ նրան ԼՂ-ում նպաստ չի նշանակվել։
Մայրության նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ և ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (դրա բացակայության դեպքում՝ երեխայի ծննդյան վկայական)։
 
- Երեխայի ծննդյան միանվագ նպաստ։ Տվյալ նպաստի իրավունք ունեն երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նորածին երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով:
Նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:
 
Եթե նորածին երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմինը, ապա նպաստ նշանակվում է, եթե այնտեղ այդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստ չի նշանակվել և վճարվել։
 
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը կարող է դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար, եթե դիմող ծնողը և երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, ԼՂ-ում այդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվել։
Այն դեպքում, երբ երեխայի մեկ տարին լրացել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում՝ 12 ամսյա ժամկետը հաշվարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն են՝
✔️ առաջին երեխայի դեպքում` երեք հարյուր հազար դրամ,
✔️ երկրորդ երեխայի դեպքում` երեք հարյուր հազար դրամ,
✔️ երրորդ երեխայի դեպքում` մեկ միլիոն դրամ,
✔️ չորրորդ երեխայի դեպքում` մեկ միլիոն դրամ,
✔️ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ։
Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուրի համար նշանակվում է նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով։
Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ կամ երեխայի (երեխաների) ծննդյան վկայական կամ դիմել առցանց՝ www.socservice.am կայքջում։
 
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով, ընդ որում՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ:
 
Հ-ում մինչև 2023 թ․հունվարի 1-ը ծնված երեխաներին նպաստ նշանակվում է այն դեպքում, եթե ծնողը ՀՀ-ում գտնվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում կամ ՀՀ գյուղական բնակավայրի հասցեով ծնողը հաշվառված է 1 տարի անընդմեջ, իսկ երեխան՝ դիմելու օրվա դրությամբ: Այս դեպքում, նպաստի չափը կազմում է 31,600 դրամ: Լեռնային Ղարաբաղում գրանցված գործատուի մոտ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը չի կարող հիմք լինել խնամքի նպաստ նշանակելու համար:
Հետևաբար, օրինակ, եթե երեխան ծնվել է 2022 թ․ ԼՂ գյուղական կամ քաղաքային բնակավայրում, ծնողներից առնվազն մեկը ԼՂ-ում գտնվել է խնամքի արձակուրդում, ապա վերջիններս ՀՀ-ում չեն կարող ունենալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք։
Եթե երեխան ծնվել է 2023 թ․ հունվարի 1-ից հետո, անկախ ծնողի՝ քաղաքաբնակ կամ գյուղաբնակ, աշխատող կամ չաշխատող լինելու հանգամանքից, ՀՀ-ում կարող է դիմել խնամքի նպաստի նշանակման համար՝
· եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ՝ ծնողը չի գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 31,600 դրամ,
· եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 37,500 դրամի չափով։
Ընդ որում, ծնողը և երեխան պետք է հաշվառված լինեն ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան պետք է գտնվի երկրում։
 
Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական կամ դիմել առցանց՝ www.socservice.am կայքէջում։