Գագիկ Մելքոնյանի որդին ազատվել է աշխատանքից
NewsPress.am-ի տեղեկություններով այսօր աշխատանքից ազատվել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի` ԱԱԾ մեկուսարանի պետ Արման Մելքոնյանը։
Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը օրեր առաջ հայտնել էր, որ մոտ օրերս աշխատանքից կազատվի Արման Մելքոնյանը։