ՈւՂԻՂ. ԲՀԿ անդամների հրատապ մամուլի ասուլիսը
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Հունիսի 12-ին նշվում Է Ռուսաստանի օրը
Տաթևի Մեծ անապատում պեղումների ընթացքում հայտնաբերել են ուշագրավ գտածոներԹրամփը և Նեթանյահուն քննարկել են Իրանի հետ համաձայնագրերը
«Ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա». ԲՀԿ-ից կոչ են անում հավաքվել ԿԸՀ-ի մոտ
Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում. «Հրապարակ»
ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին․ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
ՈւՂԻՂ.«Ուժեղ Հայաստան»-ն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացնում ԿԸՀԻրան-ԱՄՆ գործարքի որոշ մանրամասներ են հայտնի դարձել
Մանդատ վերցնելը ոչ թե կլինի ռացիոնալ որոշում, այլ ստորություն՝ ընդդիմությանը հավատացած ժողովրդի հանդեպ
Մինչև 16:00-ը լույս չի լինիԱրեգնազ Մանուկյանին էլ են «պետական դավաճանության» գործով կանչել քննչականՆիկոլ Փաշինյանը միայն այսօր արձակուրդում է Ծեծողը ծեծվողից ներողություն է խնդրել. «Հրապարակ»Կպետականացվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի թվային համակարգը. «Ժողովուրդ»Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին. «Հրապարակ»Մենք հենց նոր հասանք հիանալի համաձայնության Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ. ԹրամփՎարդան Ղուկասյանը տեղը չի գտնում. Ինչ է կատարվում նրա հետ. «Իրավունք»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. «Հրապարակ»Մահացել է Թայլանդի արքայադուստրըԲանակից առողջության հիմքով ազատում են իրենց որդիներին, ուղարկում սպորտի. նոր նախագիծ. «Ժողովուրդ» ՔՊ-ում սրտատրոփ սպասում են. «Հրապարակ»Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»
Վաղ առավոտյան ՔԿ աշխատակիցները խուզարկել են ԲՀԿ թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանը (տեսանյութ)
Նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է. Իվետա ՏոնոյանՄելոնիի նոր առաջարկը՝ Մոսկվայի հետ բանակցությունների շուրջԱնանյանը ԿԸՀ-ի որոշումներում քաղաքական հաշվարկ է տեսնումԲՀԿ-ից գողացան 5 մանդատով քպ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը. ՄելիքյանՔՊ-ն կորցրեց 1224 ձայնՈրոշ ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվելՀԱԿ-ը չի ճանաչում ԱԺ ընտրությունների արդյունքները, կոչ է անում ընդդիմությանը չհրաժարվել մանդատներիցՀԱՊԿ երկրները մտահոգված են կիբեռտարածքում աճող սպառնալիքներովԱնվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահՌուսական ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 67 ԱԹՍ. ՌԴ ՊՆԵրկու նորություն հետընտրական Հայաստանից. Արթուր ԴանիելյանԱՄԷ առաջնորդները շնորհավորել են Նիկոլ ՓաշինյանինԹրամփը հրաժարվել է այս գիշեր Իրանին ռմբակոծելու մտադրությունիցԿամրջի փլուզումից հետո աշխատանքներ են տարվում դեպքի վայրումԿամրջի փլուզումից հետո երթևեկությունը կազմակերպվում է մեկ գոտիով«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է․ կան վնասված ավտոմեքենաներՋրամատակարարումը կդադարեցվի. հասցեներՌԴ քաղաքացին «Ford Mustang»-ով բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել էՆախազգուշացում․ հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներումՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվիԽաչը մեզ հիշեցնում է՝ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը. Հայր ՌուբենՔննարկվել են Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներըԱռաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտԱրմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբանՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը. Հայաստանը 107-րդ տեղում է
Մամուլ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հայտարարության առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում կհարցաքննվի Էդուարդ Աղաջանյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կհրավիրի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին:

Առիթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հայտարարությունն էր ԱԺ ամբիոնից, որից հետո նրան հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննել: Նա ինչպես ԱԺ-ում, այնպես էլ իրավապահների մոտ իր նկատմամբ ճնշումների դեպքերով կոնկրետ անուններ է հնչեցրել:

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում եւ, դրանով պայմանավորված, իր նկատմամբ ճնշման դեպքի մասին է։

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։

«Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից.. որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր․․․

Արժանացել է բացասական եզրակացության, եւ դա անհանդուրժելի է նաեւ․․․ Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես՝ հենց այդ պահին, զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա՝ որպես երեւույթ, ինչ-որ մեկը կառավարությունում տեղյակ է, թե ոչ, եւ պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է․․․

Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ հեղ.) այցելել էր նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույց՝ Բնապահպանական տեսչական մարմին, եւ նաեւ այցելեց հանձնաժողով, եւ 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաեւ պարոն Աղաջանյանի խոսքերը, եւ շնորհակալություն նաեւ իրեն. դա մեր եւ մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։

Եվ, ահա, այս վարույթի շրջանակում նրանց կհարցաքննեն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: