Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Այս ճակատամարտը վարչախումբն արդեն պարտվել է. Մեր զինանշանի Արարատը ուսապարկ չի դառնալու, Առյուծը՝ բորենի. Չալաբյան

Երեկ գործող վարչախմբի կողմից «Հայոց պատմության» դեմ ծավալած արշավը աննախադեպ մասշտաբներ ստացավ. օգտագործելով իրենց ֆեյքերի բանակը և ադմինիստրատիվը ռեսուրսը, հակահայ մոլեռանդների մի խումբ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մեկ օրվա ընթացքում համարյա 1200 Կողմ ձայն է լցրել իր կողմից առաջ տարվող անհեթեթ նախագծի օգտին՝ ավել, քան հանրային քննարկման ողջ առաջին շաբաթվա ընթացքում ստացված Կողմ ձայների թիվը: Այս մասին Facebook-ի իօր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նաեւ նշել է. «Ակնհայտ է, որ գաղափարական հոգևարքի մեջ գտնվող և նորանոր կոռուպցիոն սկանդալներից ցնցվող վարչախմբի համար այս հարցը դարձել է կենաց և մահու կռվի մի դաշտ, նա այս անհույս մարտի մեջ է նետում այժմ իր ողջ պրոպագանդիստական ռեսուրսը՝ Баграмян 26 տխրահռչակ տելեգրամյան ալիքը, civic.am-ը, անձամբ դրանց համակարգող Տարոն Չախոյանին:

Բայց արի ու տես, որ մարդկանց ուղեղների լվացման վրա մասնագիտացված դեմագոգներին այս անգամ չի հաջողվում հաղթել նոր-նոր ոտքի կանգնող հայ քաղաքացիական հասարակությանը: Ի հեճուկս Ֆեյքերի գրոհներին, Դեմերի թիվը կայքում ևս կայուն աճում է, իրական քաղաքացիները կայքում մոտ 180 Դեմ մեկնաբանություն են թողել, շատերը հրաշալի, գիտական մակարդակի փաստարկված, իսկ Կողմ գեթ մի մեկնաբանություն էլ չկա:

Ամբողջ կրթական կոլեկտիվներ, ինչպիսիք է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը, կամ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պատմության լաբորատորիան, հայտնել են իրենց փաստարկված Դեմ դիրքորոշումները, մամուլը սկսել է ամենօրյա ռեժիմով գրել իրական հայ մարդկանց և վարչախմբի անդեմ ֆեյքերի այս վիրտուալ ճակատամարտի մասին:

Այս ճակատամարտը վարչախումբն արդեն պարտվել է: Որքան էլ լցոնեք, որքան էլ կեղծեք, որքան էլ խաբեք, մարդկանց աչքերն արդեն բացվում են, մարդիկ սկսում հասկանալ, թե որն է ձեր իրական առաքելությունը, սկսում են տեսնել, որ դուք եկել եք ոչ թե թալանի դեմ պայքարելու (վկան՝ երեկվա ձեր իսկ Էկոնոմիկայի նախարարությունում բազմամիլիոն թալանի խայտառակ բացահայտումները), այլ ազգային պետությունը չեղարկելու, մեր անցյալը, ներկան ու ապագան դիմազրկելու և ջնջելու համար:

Ձեզ դա չի հաջողվելու: Մեր զինանշանի բիբլիական Արարատը ուսապարկ չի դառնալու, արքայական Առյուծը՝ բորենի, վսեմաշուք Արծիվը՝ ագռավ: Ձեր բերած կեղծ արժեքները անապատի փոշու պես մեր լեռների քամին սրբելու է, տանի: Այդ օրը գալու է, որքան շուտ դա գիտակցեք, այնքան քիչ վնաս կտաք մեր երկրին, և այնքան արագ մենք կհաղթահարենք ձեր բերած բոլոր ավերածությունները: Մինչ այդ, իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր չեն վհատվում, ովքեր կռվում են սեփական տեսակի շարունակության համար, ու ովքեր այսօր կերտում են մեր վաղվա հաղթանակները: