Ես պատվավոր չեկիստ եմ. Վլադիմիր Գասպարյան
Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, շարունակվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի, Գուրգեն Գրիգորյանի և Վարդան Թունյանի քրեական գործով դատական նիստը։
Նա ընդգծեց, որ իր նկատմամբ տեղ ունեցողը քաղաքական հետապնդում չէ։
«Իրավապահ համակարգին հարգում եմ և չեմ մտածում, որ քաղաքական խաղ է իմ դեմ։ Ես ունեմ կենսագրություն, ես պատվավոր դատախազ եմ, պատվավոր չեկիստ եմ, պատվավոր Քննչական կոմիտեի աշխատակից եմ, իմ կենսագրությունն անցել է երեք տեղ։ Այդ համակարգերն ինձ հարազատ համակարգեր են, ես նույնիկս գնահատականներ եմ տվել այդ համակարգերին»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ մի շարք աղմկահարույց սպանություններ է քննել։